-
21.06.2020|
16:12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն ընկերներ է համարում Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի վարչապետներ Բորիս Ջոնսոնին և Սինձո Աբեին, բացասաբար է վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ գրում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը:
-
21.06.2020|
16:11
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հոդվածը էական հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ պետդեպարտամենտում և քննարկումների սկիզբ է դրել՝ ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
-
21.06.2020|
16:10
Ոստիկանությունը հերքում է մի բան, ինչը ես չեմ ասել՝ ֆեյսբուքյան իր էջում ասաց Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով ադամանդի ապօրինի բիզնեսի և դրա վերաբերյալ ոստիկանության հերքման տեսանյութին։
-
21.06.2020|
16:09
Ես վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին և իր ոհմակին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքից՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը։ «Ես չունեմ երկիր, որը պետք է անտեր թողեմ խենթ շանտաժիստի ձեռքում։
-
21.06.2020|
16:07
Միքայել Մինասյանը ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում տեղեկացրել է, որ բացի Հռոմում Նիկոլ Փաշինյանից ստացած՝ որոշակի գումարի դիմաց քրեական գործերի հարուցումից խուսափելու առաջարկից, մեկ այլ առաջարկ էլ իրենց ընտանիքի վաղեմի բարեկամի միջոցով Փաշինյանն արել է ֆեյսբուքյան իր 3-րդ, 4-րդ տեսանյութի հրապարակումից հետո։
-
21.06.2020|
16:06
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են կանխել Թուրքիայի ցանկացած գործողություն, և խոստացել է «վառել» նրան, ով կներխուժի երկիր՝ հայտնում է հունական Open հեռուստաալիքը:
-
21.06.2020|
16:05
Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում: worldometers.info կայքի տվյալներով՝ հունիսի 20-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 6651:
-
21.06.2020|
16:04
Բանակաշինությունը այն բարդագույն գործընթացն էր, որը սկիզբ առավ 30 տարի առաջ։ Այդ ճանապարհը մաքառման դժվարագույն ուղի էր՝ հազարավոր կյանքերի ու հազարավոր ճակատագրերի գնով։
-
21.06.2020|
15:58
Հունիսի 20-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել կուսակցության նորագիր անդամների և համակիրների հետ, որոնց ընթացքում տրվել են համաճարակի սպառնալի տարածման պատճառների, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի գնահատականները:
-
21.06.2020|
15:57
Կորոնավիրուսի հայկական թեստերը լավագույն դեպքում 3-4 անգամ թանկ են լինելու չինականից, գերմանականից, ֆրանսիականից կամ ռուսականից, քանի որ նման արտադրության մասշտաբը վճռորոշ նշանակություն ունի՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: