-
20.06.2020|
22:49
«Եկեք միահամուռ կերպով բոլորս բարձրաձայն շնորհակալություն հայտնենք մեր երկրի մոտ 40.000 բուժաշխատողներին` բժիշկներին, բուժքույրերին և բուժեղբայրներին, մայրապետերին, մանկաբարձուհիներին, տնտեսական ու վարչական բոլոր աշխատողներին: Դա նրանց ուժ կտա շարունակել պայքարել այս նոր, ինչպես նաև հին առողջապահական մարտահրավերների դեմ»:
-
20.06.2020|
22:48
Առողջապահության նախարարի ամեն հերթական որոշում բանական մարդու մոտ ակամայից հարց է առաջացնում՝ Արսեն Թորոսյանը հատուկ է անո՞ւմ , որ երկրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը էլ ավելի վատանա:
-
20.06.2020|
22:42
Հունիսի 21-22-ը կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
-
20.06.2020|
22:36
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։ Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։
-
20.06.2020|
22:30
Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, երեկ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 161 դեպք է գրանցվել, ընդհանուր ցուցանիշը անցել է 8 000-ից:
-
20.06.2020|
22:25
Թբիլիսիում այսօր երեկոյան ընդդիմությունը բողոքի ցույց կանցկացնի` հիշեցնելու մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ «իշխանությունը խորհրդարանի խոսնակի աթոռը զիջել էր ռուսական Պետդումայի պատգամավորին` ուղղափառ եկեղեցիների միջխորհրդարանական նիստի ժամանակ»:
-
20.06.2020|
22:23
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որ Հայաստանում է՝ օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
-
20.06.2020|
22:23
Հունիսի 14-20-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդը խախտել է 85 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 700 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
-
20.06.2020|
22:19
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 551-ով՝ հասնելով 19 708-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
20.06.2020|
08:25
Հունիսի 18-ի երեկոյան Մինսկի Անկախության պողոտայի երկայնքով բազմակիլոմետրանոց մարդկային շղթա կառուցվեց: Ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն էին հայտնում ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին ընտրարշավում: