-
19.06.2020|
22:33
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 տասնյակ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: Նախագիծը նախատեսում է, որ դադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, և նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ՝ տեղեկացնում է Աժ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում: Նա ներկայացրել է, թե ինչ փոփոխություն է առաջարկվում:
-
19.06.2020|
22:32
«Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթներով հունիսի 18-ին և 19-ին Սերբիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներով ու սարքավորումներով՝ հայտնում է ԱԳՆ-ն:
-
19.06.2020|
22:31
ՀՀ ՍԴ դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակառակ ներկայացվող պնդումներին, դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն՝ հայտնում են գլխավոր դատախազությունից:
-
19.06.2020|
22:30
Սպառող քաղաքացիների համար գազի սակագինը չի բարձրանա, մեկ խորանարդ մետրի համար 139 դրամ գինը կպահպանվի։ Սոցիալապես անապահով բնակիչների համար ևս թանկացում չի լինի՝ մեկ խորանարդ մետրի համար 100 դրամ սակագինն անփոփոխ կմնա՝ որոշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։
-
19.06.2020|
22:29
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ժամը 10:30-ից ընթանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը: Նիստից հետո Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհայտնի կիրակի:
-
19.06.2020|
22:27
Մահացել է ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի եղբայրը՝ ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Անդրեյ Ղարամյանը։
-
19.06.2020|
19:19
Հունիսի 1, 2020 թ – ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար:
-
19.06.2020|
15:54
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում է կայացրել հուլիսի 19-ից ՀՀ-ում գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ:
-
19.06.2020|
14:17
Վենետիկի հանձնաժողովը, պատասխանելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումին, ընդունել է խորհրդատվական կարծիք (amicus curiae)` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
-
19.06.2020|
14:16
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։