-
18.06.2020|
14:08
Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա:
-
18.06.2020|
14:07
«Հանուն Կրոնական ազատության միջազգային Ալյանսը հակաչինական նախաձեռնություն չէ: Այն չի թիրախավորում կոնկրետ որևէ երկրի, այդ թվում՝ Չինաստանին: Բավական է ուշադիր նայել նախաձեռնությանը միացած երկրների ցանկին տեսնելու համար, որ նրանցից շատերը քաղաքական, առևտրային և անգամ ռազմական հարաբերություններ ունեն Չինաստանի հետ: Նորություն չէ, որ աշխարհի բազմաթիվ երկրներում նկատվում են կրոնական խտրականության հիմքով մարդու իրավունքների խախտումներ: Դաշինքը հակաչինական պիտակելու համար չի կարելի որպես հիմք վերցնել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի առանձին այն միտքը, որ «շատ երկրներ տեղի չեն տվել չինական ճնշումներին և միացել են Ալյանսին, ինչի համար և մենք շնորհակալ ենք»:
-
18.06.2020|
14:06
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը նախագահ Ռումեն Ռադևին մեղադրել է անօդաչու թռչող սարքերի միջոցով իրեն հետևելու մեջ: Վերջերս սոցցանցերում տարածվել էր իր ննջասենյակում քնած վարչապետի նկարը:
-
18.06.2020|
13:59
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնն իր աղմկահարույց գրքում գրել է, թե Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ձինպինիցօգնություն է խնդրել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններում հաղթելու համար, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Բոլտոնի գրքին:
-
18.06.2020|
13:58
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդման մասին հայտարարությունները որակեց անհեթեթություն:
-
18.06.2020|
13:55
ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերում անդրադարձել է Հայաստանին։
Նա գրել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։
-
18.06.2020|
13:54
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ COVID-19 է հայտնաբերվել՝ հայտնել է նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
-
18.06.2020|
13:54
Տնային օգտագործման դիմակները երբեք չեն կարող փոխարինել բժշկական դիմակներին, կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
18.06.2020|
13:52
Շուկայում տեղի է ուենցել դիմակների էական գնանկում և, ըստ էության, առաջիկայում քաղաքացիները մեկ դիմակը 60-70 դրամով կկարողանան ձեռք բերել ապարատներից, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
18.06.2020|
13:52
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 17-ին հանդիպել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի և ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ։
blank" class="zoomgraphics">.