-
11.06.2020|
15:22
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ,
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ստեղծվել է պատերազմի բովում, ստեղծվել է, որպեսզի պաշտպանի մեր երկրի սահմանները, մեր պետականությունը, մեր պետության անդորրը: Գրեթե երեսուն տասնամյակ առաջ ծնունդ առած այս կազմակերպության հիմնական նպատակն ու դիրքորոշումը մեկն է ու այն անքննելի է` Երկրապահը երկիր ստեղծող, երկիր պահող ու շենացնող է:
-
11.06.2020|
15:21
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհով անցնող նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 12-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Գ-1 թաղամասերի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:
-
11.06.2020|
15:20
Հունիսի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները Ներկայացուցիչների պալատում հրապարակել են երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում 13 հանրապետական կոնգրեսական պահանջում է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նախկին վարչապետ, Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ` որպես «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակից»՝ տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
-
11.06.2020|
15:19
Առնետավազքում հաղթողը, միևնույն է, մնում է առնետ․
Երկիրը խժռած կորոնավիրուսին պատերազմ հայտարարելու և լրջանալու փոխարեն, շարունակվում է ներթիմային և մերձթիմային հրմշտոցը` սեփական փայ քֆուրը գրելու համար:
-
11.06.2020|
15:18
«Հրապարակը» գրել է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում․ կառավարական աղբյուրների փոխանցմամբ, գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահին են սպասում։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի։
-
11.06.2020|
15:16
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներողություն է խնդրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար: Ուղիղ հեռարձակումը վերնագրված է՝ «Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին...»:
-
11.06.2020|
15:15
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը ազգային անվտանգության սպառնալիք է, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
-
11.06.2020|
15:14
Հայաստանի անվտանգությունը վտանգված է, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
11.06.2020|
15:14
Արցախի հարցը մեր արտաքին քաղաքականության և առհասարակ ՀՀ ամենակարևոր հարցերից մեկն է: Արցախից կախված է մեր ընդհանուր անվտանգությունը, և Արցախի շուրջ ցանկացած գործողություն պետք է կատարել շատ ուշադիր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
11.06.2020|
15:13
«Միանգամից երեք ուժային գերատեսչությունների ղեկավարներ են աշխատանքից ազատվել հորինված պատճառով, հայերի մեծ մասը նման գործողությունները չի աջակցի», - ռուսական «ВЗГЛЯД»-ին ասել է քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը՝ մեկնաբանելով կարանտինի խախտման պատճառով ուժային կառույցների ղեկավարներին պատժելու ՀՀ վարչապետ Փաշինյանի որոշումը:
blank" class="zoomgraphics">.