-
09.06.2020|
14:46
Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։ Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում, գրում է Hraparak.am-ը:
-
09.06.2020|
14:45
Կորոնավիրուսի հետևանքով մահացած 3 քաղաքացիների մահվան փաստով քրական վարույթ պիտի՞ հարուցվի մեղավորներին պարզելու համար, թե՞ ոչ, ԱԺ-ում ՄԻՊ-ից հետաքրքվեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ 3 մարդ մահացել է, որովհետև նրանց հնարավոր չի եղել ժամանակին բուժօգնություն ցուցաբերել:
-
09.06.2020|
14:44
Տպավորություն է, որ մարդիկ մրցում են՝ ով, ում ավելի շատ կհայհոյի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով ատելության խոսքին։ «Այսօր, ցավոք սրտի, շատ մեծ ծավալների է հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, իրար նսեմացնելը։
-
09.06.2020|
14:43
Վարչապեոտ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ նա ընդունել է հրավերը և հունիսի 24-ին կմեկնի Մոսկվա՝ ներկա լինելու երկրորդ աշխարհամարտի 75-ամյակի Հաղթանակի շքերթին, որը հետաձգվել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
-
09.06.2020|
14:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում և դրանից առաջ էլ տնօրենի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար:
-
09.06.2020|
14:00
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անրի Օհանաշվիլին խոսել է պանդեմիայի պատճառով ներդրված նոր տուգանքների մասին:
-
09.06.2020|
13:59
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր և նախորդ օրերին եղած պաշտոնանկությունները բնականոն գործընթաց է համարում: «Անհանգստացնող ոչինչ չեմ տեսնում, բնականոն պրոցես է», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պապիկյանը։
-
09.06.2020|
13:58
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը 1 միլիոն դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից Հայաստանում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու համար՝ օգտագործելով բազմոլորտային արձագանքը՝ հայտնում է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցությունների վարչությունը:
-
09.06.2020|
13:58
Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում անցել է 7 միլիոնը, 406,5 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ: Կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր շարունակում են գրանցվել ամբողջ աշխարհում:
-
09.06.2020|
13:57
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 350-ով՝ հասնելով 13675-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 352-ով և հասել 4451-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 71 405 է: