-
07.06.2020|
20:50
Ուզում եմ խոսել մի թյուրիմացության մասին, որ անընդհատ գեներացվում է հասարակական գիտակցության մեջ: Հենց իշխանությունը հանձնելու խնդիր է դրվում, «քայլիստները» հնչեցնում են մեղադրանքը՝ ուզում եք հները հետ գա՞ն: Միանգամից ասեմ. հները հետ չեն գալու:
-
07.06.2020|
15:56
ԴԱԺԱՆ ԲԱՆ ԵՄ ԱՍԵԼՈՒ… Ոմանք ծիծաղում էին հիվանդներին սորտավորելու արտահայտության վրա կամ ավելին քննադատում նման մոտեցման հակամարդկային լինելը: Հասանք էդ օրվան. շարունակեք նույն ոգով թքած ունենալ դիմակ կրելու հորդորների, պաշտոնյաների ասածների ու մնացած ամեն ինչի վրա, ազգովի պրոֆեսոր ենք կտրել, բոլորը վարչապետ ու նախարար են…
-
07.06.2020|
15:55
«Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից 10 արհեստական շնչառության սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան՝ հայտնում է aliq.ge կայքը:
-
07.06.2020|
15:54
3-4 ժամ փողոցներում հակահամաճարակային կանոնների քարոզ էի անում։ Եկա տուն ու պարզվեց, որ Ֆեյսբուքում քննարկում են ոչ թե Կորոնավիրուսի վիճակն ու դրա դեմ պայքարը, այլ ԲՀԿ-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
-
07.06.2020|
15:53
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի գրառումը․ «ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարում է, որ մենք փորձ չունենք:
-
07.06.2020|
15:53
Այս տարի՝ 14 դարերի մեջ առաջին անգամ, մենք չկարողացանք տոնել Գարեջոբան և Զատկին այցելել վանք, քանի որ կա բռնազավթում, բռնագրավում և ագրեսիա՝ հայտարարել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին:
-
07.06.2020|
15:51
«Այսօր ունեցանք 766 վարակակիր, Թուրքիայի թիվը 878 է։ Փոքր պետությունների հետ համեմատվելն անիմաստ է այլևս,- Ֆեյսբուքում գրել է Հրանտ Բագրատյանը:
-
07.06.2020|
15:50
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, խելոք մարդ լինելով, հասկացավ՝ պետք է արագ փախչել խորտակվող նավից՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը՝ Անանյանի այդ քայլն առաջընթաց համարելով: Նա նշեց, սակայն, որ Դավիթ Անանյանի այդ քայլը նրան չի փրկելու պատասխանատվության իր բաժնից:
-
07.06.2020|
15:48
Արսեն Թորոսյանը քանդեց համակարգը՝ իր ընկերներին նշանակելով ամենուր, դարձրեց խայտառակ կոռումպացված համակարգ՝ ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակած տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը:
-
07.06.2020|
15:47
ՕՊԵԿ + ձևաչափի երկրները պայմանավորվել են մինչև հուլիսի վերջ երկարաձգել նավթի արդյունահանման ծավալների ընթացիկ կրճատումները՝ հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարարը: