-
07.06.2020|
00:37
«Այս ընթացքում արվել է ավելին, քան հնարավոր էր։ Կորոնավիրուսային հիվանդությունը սպասարկելու համար շուրջ 2000 մահճակալ է առաձնացվել թվով 9 բժշկական հաստատություններում, որոնցից 5-ը Երևանում և 4-ը մարզերում։ Այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են և մինչև այս պահը սպասարկում են պացիենտներին»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
07.06.2020|
00:36
Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։
-
07.06.2020|
00:35
Պեկինի իշխանությունները որոշել են աջակցել բնակչությանը և տնտեսությանը` բաժանելով վաուչերներ, որոնք կարող են ծախսվել գնումների համար՝ գրում է Bloomberg-ը:
-
07.06.2020|
00:34
Ինչքան շատ է կորոնավիրուսով վարակվածների թիվը, այդքան ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը շատանում է և մահացության թիվն էլ է ավելանում՝ ֆեյսբուքյան ուղիղի եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
07.06.2020|
00:32
«Իմ քայլի» նիստում այսօր քննարկվեց կորոնավիրուսի ազդեցությունը Հայաստանի վրա, խմբակցության հերթական նիստն էր՝ լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ օրակարգում կար մի քանի հարց, քննարկվել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը:
-
07.06.2020|
00:31
Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից:
-
07.06.2020|
00:13
Վորոնեժի սահմանապահները առգրավել են 16 տոննա ներմուծված ծխախոտ: Մաքսանենգ ծխախոտով հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար օդանավի սրահում:
-
07.06.2020|
00:11
Պետք է արձանագրենք, որ իսկապես հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով, պարետատան նստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
07.06.2020|
00:10
Ամերիկյան նավթակիր առաջին լցանավը Բելառուսի համար հասցեագրված նավթով հասել է Լիտվա՝ Կլայպեդայի նավահանգիստ: Բելառուսը ցանկանում է կրճատել էներգակիրների հարցում կախվածությունը Ռուսաստանից:
-
06.06.2020|
23:52
Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ մեկնարկում է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը՝ առցանց ձևաչափով։ Մինչ մրցույթին նվիրված ասուլիսի մեկնարկը ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը‚ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ‚ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը‚ ժյուրիի նախագահ‚ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը‚ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի հիշատակին։