-
05.06.2020|
21:22
Արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության՝ Ֆեյսբուքում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին։
-
05.06.2020|
21:21
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության վիճակը շարունակում է մնալ ծանր, և վիճակը գնալով ծանրանում է։ Բայց մենք մեր անհատական վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք պետք է կարողանանք հիվանդանալ ու վարակվել այնքանով, ինչքանով մեր առողջապահական համակարգը կկարողանա ընդունել հիվանդին։
-
05.06.2020|
21:20
Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
-
05.06.2020|
21:20
Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը չի ակնկալում միջազգային զբոսաշրջիկների այցելություն աշնանից շուտ: Կառավարությունը, քննարկելով ոլորտի հնարավոր վերաբացման հարցերը, որոշել է մշակել ծրագիր միջազգային զբոսաշրջիկներին ընդունելու համար, սակայն պարզ չէ, թե երբ հնարավոր կլինի: Ժամկետներ առայժմ չեն նշվում:
-
05.06.2020|
21:18
Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Դիմումն անակնկալ էր ինչպես ՊԵԿ-ի ներսում, այնպես էլ այդ կառույցից դուրս:
-
05.06.2020|
21:17
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու բազմակողմանի ուսումնասիրություն կատարել՝ տեղեկացնում է «Հուրրիյեթը»:
-
05.06.2020|
21:16
Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել՝ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը՝ նա վարակվել և արդեն ապաքինվել է:
-
05.06.2020|
21:15
Չեմ ուզում թաքցնել, այսօր քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների, պարետային ժամ հայտարարելու տարբերակը, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
05.06.2020|
21:13
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած է ՊԵԿ նախագահի հրաժարականից:
-
05.06.2020|
21:12
Մոսկվայի փողոցներում վերստին աշխուժություն է: Ռուսաստանը մասնակի չեղարկել է կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները: