-
04.06.2020|
13:58
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության հրաժարականի հրամանագիր է ստորագրել: Նա ավելի վաղ հայտնել էր կառավարության նոր կազմի պատրաստման մասին՝ մինչև նախագահական ընտրությունները, որ նշանակված են օգոստոսի 9-ին:
-
04.06.2020|
13:57
Լեհաստանը նախագահական ընտրությունները նշանակեց հունիսի 28-ին՝ հայտարարել է Սեյմի խոսնակ Էլժբեթա Վիտեկը։ Նրա խոսքով` դա Լեհաստանի պետականության պահպանման հարց է։ Օգոստոսի 6-ին լրանում է գործող նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնավարման ժամկետը, Սեյմի խոսնակն ընդգծել է, որ այդ ժամկետին նոր նախագահը պետք է ստանձնի իշխանությունը` հաշվի առնելով նաև ընտրություննների 2-րդ փուլի հավանականությունը։
-
04.06.2020|
13:56
2016թ․-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ շվեյցարական Բազել քաղաքի «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Atelier Mondial), գերմանական Ֆրայբուրգի Քաղաքապետարանի միջև մեկնարկեց «Արվեստագետների փոխանակման միջազգային Նոր ծրագիրը»։
-
04.06.2020|
09:34
Ռուսաստանցիները պետք է հավանություն տան նախագահի ծրագրին, որով նա կարող է պաշտոնին մնալ ինչքան ցանկանում է: Դա երկրի համար լավագույն նորությունը չէ՝ գրում է Մաթիաս Բրյուգմանը Handelsblatt-ում:
-
04.06.2020|
09:31
ԱՄՆ նախագահը ավելին է, քան կառավարության ղեկավարը, բանակի գերագույն գլխավոր հրամանատարն ու երկրի գլխավոր դիվանագետը՝ նրա պաշտոնը մարմնավորում է ազգի միասնականությունը: Նրան են ոււղղվում բոլոր հայացքները, երբ երկիրը հայտնվում է ճնշման տակ:
-
03.06.2020|
21:49
Հունիսի 3-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ։
-
03.06.2020|
21:48
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Sueddeutsche Zeitung-ին հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի դիմակայությունը կդառնա 21-րդ դարի բնորոշ գիծը:
-
03.06.2020|
21:47
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր հրաիրված ճեպազրույցում նշել է, որ պարետատունը որոշել է, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացի մինչև 6 տարեկան երեխաների ու ֆիզիկական վարժություններ անելու և հեծանիվ վարելու դեպքերի։
-
03.06.2020|
21:46
Վախճանվել է ԱԺ նախկին նախագահ, Ուկրաինայում և Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։ Նա ծնվել է Երևանում՝ 1957-ին։ Ավարտել է Հայաստանի Պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990-ին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999-ին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։
-
03.06.2020|
21:45
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում շարունակում է լարվել, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, Հայաստանում գործ ունենք հակահամաճարակային կանոնները չպահելու ահռելի ու համատարած ծավալների հետ», - ասաց նա՝ անդրադառնալով իր հայտարարված ֆլեշմոբին։ Վարչապետի խոսքով՝ այս առումով հաջողվել է իրականացնել մինի-հեղափոխոթւյուն։