-
01.06.2020|
22:40
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ մահվան սպառնալիքներ ստաբալուց հետո:
-
01.06.2020|
22:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան.
-
01.06.2020|
22:29
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ էր հանձնել, պատասխանը բացասական է եղել, հանձնել է նաև PCR թեստ։
-
01.06.2020|
22:25
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը՝ մինչև արտակարգ դրության ավարտը Քոչարյանի հիվանդանոցում մնալու մասին, կարող է բողոքարկվել։
-
01.06.2020|
22:24
Ցուցարարներն այրել են Սուրբ Հովհաննեսի եպիսկոպոսական եկեղեցին, որը գտնվում է Վաշինգտոնում Սպիտակ տնից ոչ հեռու, հայտնում է «The Washington Post»-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
-
01.06.2020|
22:24
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն ԱՀԿ-ի հետ հարաբերությունների խզման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անվանել է անձնասիրություն և պատասխանատվությունից խուսափելու միջոց: Թրամփը հայտարարել էր, որ խզում է հարաբերություններն ԱՀԿ-ի հետ, քանի որ կազմակերպությունը «հրաժարվել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ»:
-
01.06.2020|
22:23
Լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
01.06.2020|
22:22
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսօր հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մաղթել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին:
-
01.06.2020|
22:21
Բրիտանական կողմի նախաձեռնությամբ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապով զրուցել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:
-
01.06.2020|
22:20
Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների՝ այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար, որտեղ կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա՝ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում: