-
31.05.2020|
11:06
Չինաստանը լիովին համաձայն է և բարձր է գնահատում Ռուսաստանի դրական հայտարարությունը Հոնկոնգի վերաբերյալ, որ ամբողջությամբ արտացոլում է չին-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ մամլո ասուլիսում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
-
31.05.2020|
11:00
Կանաբիսը կարող էր օգտագործվել հուդայական ծիսակարգում՝ Երուսաղեմի առաջին տաճարի ժամանակներում՝ դա է վկայում իսրայելցի հնագետների գտածոն: Կանաբիսի լավ պահպանված մնացորդներ են գտնվել Հեգևի անապատի Արադ տաճարի պեղումներում:
-
31.05.2020|
10:58
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Հեքիաթերենի հետ համատեղ երեխաների համար մի շատ գեղեցիկ անակնկալ է պատրաստել։
-
31.05.2020|
00:44
«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ու «ХимРар» կազմակերպության համատեղ ջանքերով արտադրված դեղամիջոցին, նախատեսված կորոնավիրուսի բուժման համար, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից:
-
-
30.05.2020|
21:24
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:
-
30.05.2020|
21:23
Արեգակի մակերևույթին գրանցվել է վերջին երեք տարում ամենահզոր բռնկումը՝ արձանագրել է SDO ուղեծրային աստղադիտարանը՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի (FIAN) գլխավոր գիտաշխատող Սերգեյ Բոգաչևին։ Բռնկումը ցույց է տալիս, որ լուսատուն «դուրս է եկել քնից»:
-
30.05.2020|
21:22
Իսպանիայի անապահով քաղաքացիները պետությունից երաշխավորված նվազագույն եկամտի չափով օգնություն կստանան՝ կառավարության որոշմամբ: Միայնակ քաղաքացիներին նախատեսվում է ամսական 462 եվրո վճարել, ընտանիքներին՝ մինչև 1015 եվրո:
-
30.05.2020|
21:22
2020թ. մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը, որի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։
«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը:
-
30.05.2020|
21:20
Ցավոք, այն, ինչ տեսնում ենք այսօր, մտահոգիչ է: Մեր խնդրանքները դպրոցներում պահվում են, բայց ինձ համար տարօրինակ են այն լուրերը, փաստերը, որ իրականացվում են դպրոցական խնջույքներ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին: