-
30.05.2020|
21:18
Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունն այստեղ։
-
30.05.2020|
21:17
Դեռևս մարտից զբաղվում էինք կորոնավիրուսով հիվանդների հայտնաբերման ու հսկման գործընթացով, սակայն այժմ մեր դերը փոքր-ինչ փոխվել է՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց թիվ 13-րդ պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը։
-
30.05.2020|
21:14
Մեծահասակների մոտ, որոնք ունեն կյանքի ընթացում ձեռք բերված խրոնիկ հիվանդություններ, կորոնավիրուսը առանձնահատուկ բարդությամբ է ընթանում՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը։ Նրա խոսքով՝ պետք է զգոն լինել, և չհասցնել նրան, որ բժիշկները մեծ անձնակազմով չկարողանան այդ մարդկանց կյանքին որևէ օգուտ տալ։
-
30.05.2020|
21:12
Այսօր պարետատան նիստում արձանագրեցինք, որ կորոնավիրուսը շատ ծանր են անցնում շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների և բարձր զարկերակային ճնշում ունեցող քաղաքացիների շրջանում, իսկ սրանք չափազանց տարածված հիվանդություններ են ՀՀ-ում՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
30.05.2020|
21:12
Թեստավորումները իրականացվում են ըստ ցուցումների՝ պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են նվազել թեստավորման քանակները:
-
30.05.2020|
21:11
Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության և նրա պոտենցիալի հզորացումն է, ֆեյսբուքյան իր էջում այս գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից ներկայացնելով տեղի ունեցած խորհրդակցության տեսանյութը:
-
30.05.2020|
21:10
Hraparak.am-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ ավարտվել է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որն ընթացել է արտակարգ դրության պայմաններում՝ արտակարգ միջոցառումների ուղեկցությամբ. բացօթյա և սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ:
-
30.05.2020|
21:09
Արձակագիր Սարգիս Գոքորյանն օնլայն տարբերակով իր ընթերցողին է ներկայացրել 5-րդ՝ «Ինչ անեմ քեզ համար» գիրքը:
-
30.05.2020|
14:37
Մայիսի 29-ին Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստում միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
-
30.05.2020|
14:36
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում մայիսի 8-ի ծեծկռտուքի մասին ԵԽԽՎ հարցերին պատասխանել են, թե ծագել է Ալեն Սիմոնյանի եւ Անի Սամսոնյանի բանավեճից, որին խառնվել է նաեւ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ փոխխոսնակին վիրավորելով «անբարոյականի վաստակ» տգեղ որակումով։