-
29.05.2020|
16:45
ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանատվություն է ստանձնել ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու։
-
29.05.2020|
16:43
«Առիթ ունեցել ենք անդրադառնալու այն թեմային, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Մեր աղբյուրները պնդում են, որ այս ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ակնկալիքներ են դրսևորում, այսպես ասած, «սորոսականները»:
-
29.05.2020|
16:41
Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները։ Առաջիկայում նախատեսվում է շրջակա միջավայրի նախարարությունում ներկառուցվածքային փոփոխություններ իրականացնել։
-
29.05.2020|
16:39
Երեկ արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություններ է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց քաղաքական գործչին վայել հայտարարություն չէ, երբ նա ասում է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
29.05.2020|
16:39
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին։ Նա գրառում էր արել՝ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի գործին և նշել էր. «Իսկ մարդակեր տեսակը` իր հովանավորներով, «փաստաբաններով», վարձու «լրագրողներով» և գյադաներով, պատժվելու են»։
-
29.05.2020|
16:37
ԱՀ նախագահի հրամանագրով Մասիս Մայիլյանը վերանշանակվել է ԱՀ ԱԳ նախարար։
-
29.05.2020|
16:36
Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից հետո՝ ժամեր անց, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այնուհետև Քննչական կոմիտե:
-
29.05.2020|
16:35
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 460-ով՝ հասնելով 8676-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 10-ով և հասել 3297-ի, տեստավորվել է 56042-ը:
-
29.05.2020|
16:34
Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 5 815 000-ին, մահացել է 360 000-ը, բուժվել 2 420 000-ը՝ վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
-
29.05.2020|
16:32
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները ներակայանալու են «ՈՒրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով: Նախագծի մեկնարկը տրվելու է այսօր՝ մայիսի 29-ին։ Երաժիշտների կամերային խմբերը ներակացնելու են դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, պատմելու են կոմպոզիտորների և նրանց ստեղծագործությունների մասին, ունենալու են հյուրեր և այլն։