-
23.05.2020|
23:14
Բրիտանական ընդդիմությունը պահանջում է վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի հրաժարականը: Ընդդիմադիրների պնդմամբ՝ շաբաթներ առաջ Քամինգսը խախտել է Մեծ Բրիտանիայի տարածքում հաստատված կարանտինային սահմանափակումները:
-
23.05.2020|
23:12
Ադրբեջանական հակահայկական քարոզչության արդյունքում՝ գերմանական տիրույթում գտնվող arzach.de կայքը, Արցախի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնական էջը և մի շարք այլ էջեր փակվել են Գերմանիայի կողմից։ Իսկ վերջին շրջանում էլ ադրբեջանի իշխանությունը բացահայտ և ակտիվորեն խրախուսում է «Էրիվան՝ ադրբեջանի հանրապետություն» լոզունգներով և պատմության խեղաթյուրմամբ զբաղվող տասնյակ կազմակերպությունների։
-
23.05.2020|
23:09
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական՝ գրում է «Գրուզիա օնլայն»-ը։
-
23.05.2020|
23:03
Մի վարչապետ, որ գյուղատնտեսության նախարարությունը վերացրեց ու հիմա այն չգիտես, թե ինչ կարգավիճակով «ծվարել» է մեկ այլ գերատեսչության թևի տակ, խոսում է գյուղացու մտածողության փոփոխության մասին։
-
23.05.2020|
16:37
ՀՀ կառավարությունը հաստատել է մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը, որն առաջարկվել է ԿԳՄՍ Նախարարության կողմից: Այդ նպատակով՝ ԿԳՄՍ Նախարարության վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ:
-
23.05.2020|
14:51
Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի և իմացության խնդրի հարցը։ ՀՀ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ գյուղացիները սկսել են նման հարցրեր բարձրացնել։
-
23.05.2020|
14:50
ՀՀ կառավարությունը փնտրում է այնպիսի մեխանիզմներ, որպեսզի բանկերը վարկ տրամադրելու համար գյուղացիների հողատարածքները որպես գրավ ընդունեն՝ ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով Վերին Դվին համայնքի բնակիչների հարցերին՝ ընդգծելով, որ այդ հարցով նախնական քննարկումներ կան, բայց հարցն այնքան էլ պարզ չէ։
-
23.05.2020|
14:50
Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից:
-
23.05.2020|
14:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր 3 ամսվա աշխատավարձը փոխանցել է առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքինենին:
-
23.05.2020|
14:48
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Պետդեպարտամենտի կառույցում վարակիչ հիվանդությունների բռնկումների արձագանքման համար նոր գերատեսչության ստեղծման ծրագիրըը՝ հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով փաստաթղթեր: