-
22.05.2020|
22:55
Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի աշխատակիցներն իրենց վրա հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կենտրոնի տնօրեն, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գինզբուրգին:
-
22.05.2020|
22:54
Արցախի Հանրապետության Պարետատունը տեղեկացնում է, որ ԱՀ նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ Նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով: Պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ:
-
22.05.2020|
22:53
Համաշխարհային բանկը հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար Բելառուսին ֆինանսական աջակցության փաթեթի հատկացմանը` 90 միլիոն եվրո՝ առողջության ազգային համակարգը ամրապնդելու համար՝ ըստ ՀԲ ներկայացուցչության մամուլի ծառայության:
-
22.05.2020|
22:52
«Հրապարակը» գրել է. «Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Էդմոնն ասել է` ոչ նախկիններն են լինելու իշխանության, ոչ էլ դուք, մենք ենք լինելու․ հարցրինք ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին։ «Այո, եղել է»:
-
22.05.2020|
22:49
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դիմելու են Արցախի ոստիկանություն՝ խնդրելով տուգանել պարետի որոշումը խախտած պաշտոնյաներին՝ այդ թվում ՀՀ վարչապետին ու Արցախի նախագահին:
-
22.05.2020|
22:44
168.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է եղել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը տանը չի եղել:
-
22.05.2020|
22:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
-
22.05.2020|
22:41
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնաթող լինել՝ չնայած Տոկիոյի դատախազ Հիրոմու Կուրոկավայի սկանդալային հրաժարականին:
-
22.05.2020|
22:40
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հրապարակի» լրագրողներին։ Ներկայացնում ենք մի քանի ուշագրավ հատված այդ հարցազրույցից։
-
22.05.2020|
22:39
Չեխիայի խորհրդարանի Սենատը մաիսի 20-ին ընդունել է փոխնախագահ Միլան Շտյեխի ներկայացրած բանաձևը, որը նվիրված էր երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին: