-
19.05.2020|
23:04
Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ ստի շրջանառությունը բավականին էական դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե կորոնավիրուսի հաստատման առաջին օրվանից կառավարությունը ոչ մի տեղեկատվություն չի թաքցրել։
-
19.05.2020|
23:04
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 87 կողմ ձայներով ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
-
19.05.2020|
23:03
ԱՀԿ կառավարման մարմինը՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեան, հաստատել է բանաձև, որը կոչ է անում համակարգված վերլուծություն կատարել, թե ինչպես է միջազգային հանրությունն արձագանքել COVID-19 կորոնավիրուսային համաճարակին:
-
19.05.2020|
23:02
Ընդդիմադիր պատգամավորները պնդում են՝ կառավարության ձևակերպումները բաց տարածքում դիմակ չկրելու պահանջի մասին շփոթություն են առաջացնում։
ԱԺ արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին հստակեցնել, թե որ դեպքում պիտի անձը տուգանքի ենթարկվի դիմակ չկրելու համար։
-
19.05.2020|
23:00
ԵԱՏՄ հեռավար գագաթաժողովի ժամանակ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բարձրաձայնել են միության շրջանակներում էներգակիրների գնի ձևավորման շուրջ տարաձայնությունները:
-
19.05.2020|
23:00
Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել՝ ասել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:
-
19.05.2020|
22:59
ԱՄՆ Վարակիչ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը նախատեսում է երկրով մեկ հետազոտություն անցկացնել` պարզելու, թե ինչպես է տարածվում նոր կորոնավիրուսը և ինչ ազդեցություն է թողնում իմունային համակարգի վրա:
-
19.05.2020|
22:58
«Ռուսաստանցիների մեկ քառորդը հաղորդում է համաճարակից հետո աշխատավայրում սկսված կրճատումների մասին»՝ «Լևադա» կենտրոնի վերջին հետազոտության տվյալներով: Հարցվածների 15 տոկոսն ասել է, թե կրճատումներ են սպասում առաջիկայում:
-
19.05.2020|
22:55
Մենք բավականին մեծ պրոբլեմի առաջ ենք կանգնած այս պահին, և այդ պրոբլեմի պատճառն այն է, որ մենք բոլորս թերևս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
19.05.2020|
22:53
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների շարքում յուրաքանչյուր 15-րդը բուժաշխատող է։ COVID-19-ը 189 բժշկի ու բուժքրոջ կյանք է խլել, պնդում է «Մեդիազոնա»-ի լրագրողական հետաքննությունը, որը հիմնված է պաշտոնական տվյալների վրա: