-
13.05.2020|
14:44
Որևէ դեպքում որէև բան չի կարող կաշկանդել մեզ՝ այս կամ այն հարցի շուրջ հանդես գալու առողջ քննադատությամբ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿխմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
-
13.05.2020|
14:43
Նորընտիր խորհրդարանի ձևավորման կարևոր գործընթացից առաջ այսօր՝ ընդամենը կես ժամ հետո, Շուշիի մշակույթի պալատում իմ գլխավորած դաշինքի անդամ կուսակցությունների պատասխանատուների մասնակցությամբ արտահերթ ընդլայնված նիստ ենք հրավիրել՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
-
13.05.2020|
14:42
ԼՀԿ-ի ոչ մի անդամ այլևս չի անդրադառալու շահարկումներին, որ ԼՀԿ-ն կապ ունի նախկինների հետ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
13.05.2020|
14:41
ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը մաքսանենգ ծխախոտի հետ կապ չունի։
-
13.05.2020|
14:41
Խորհրդարանում տեղի ունեցածը հետևանքներ է ունենալու, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ուրբաթ օրը իր ու Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին ու հաջորդած հայտարարություններին։
-
13.05.2020|
14:40
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով՝ հասնելով 3 718-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը, բուժվածների թիվն ավելացել է 70-ով և հասել 1500-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 34 766 է:
-
13.05.2020|
14:39
Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 4 260 000-ը, մահերի թիվը՝ 292000, բուժվել է մեկուկես միլիոն մարդ՝ վկայում են ԱՄՆ-ի Ջոն Հոփքինս համալսարանի տվյալները: Հիվանդության դեմ պատվաստանյութ և դեղամիջոց դեռ գոյություն չունեն:
-
13.05.2020|
14:38
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին անցած շաբաթ հայկական եկեղեցու վրա հարձակման շուրջ:
-
13.05.2020|
14:37
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա՝ տեսակապի ձևաչափով ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
-
13.05.2020|
12:17
Գերմանիայի իշխանությունները մտածում են կամաց-կամաց բացել ոչ միայն հարևան երկրների հետ սահմանները, այլ սահմաններն առհասարակ: Այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության սեփական աղբյուրներին հղում անելով գրում է Bild պարբերականը: