-
12.05.2020|
23:04
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ նրա հնչեցրած ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ.
-
12.05.2020|
23:01
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում, գրում է news.am-ը: Նրա առողջական վիճակի վերաբերյալ կայքը զրուցել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։
-
12.05.2020|
22:57
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի ախտորոշման տեստը բացասական է, պատգամավորը վարակված չէ կորոնավիրուսով:
-
12.05.2020|
22:56
«ԱՄՆ-ում այս պահին փորձարկվում է նոր կորոնավիրուսի դեմ առնվազն ութ պատվաստամիջոց», - հայտարարել է գլխավոր համաճարակաբան, Համաճարակի դեմ պայքարի հարցով Սպիտակ տան օպերատիվ շտաբի անդամ Էնթոնի Ֆաուչին:
-
12.05.2020|
22:55
Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդել է, թե հայկական կողմը «ամեն ինչ անում է` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելու համար»:
-
12.05.2020|
22:50
Ռուսաստանում հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) բռնի ուժով հոգեբուժարան են տեղափոխել շաման Ալեքսանդր Գաբիշևին, որ սպառնում էր Յակուտիայից ոտքով հասնել Մոսկվա և քշել նախագահ Պուտինին Կրեմլից:
-
12.05.2020|
22:49
ՀՀ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին նախարարությունը կոչ է անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնք համակարգում են վերադարձը Հայաստան:
-
12.05.2020|
16:30
«Պարոն Մարուքյանի տեսաուղերձում մեկ քաղաքական հատված կար ընդամենը, մնացած հատվածները քաղաքական չէին: Այդ միակ քաղաքական հատվածը վերաբերում էր մանդատները վայր չդնելու արձագանքին, որը մենք բոլորս լսեցինք»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
-
12.05.2020|
16:29
«Որպես Ազգային ժողովի նախագահ՝ ես անթույլատրելի եմ համարում ձեր, թույլ տվեք ասել, անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի դիտարկումների ու ելույթի նկատմամբ»,- Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
-
12.05.2020|
16:28
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր վարել է հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը: