-
12.05.2020|
16:27
ՀՀ արդարատության նախարար Ռուսաստամ Բադասյանը նկատում է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը՝ ինչպես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը։
-
12.05.2020|
16:26
Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով՝ հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը և սենատոր Ռոջեր Ուիքերը:
-
12.05.2020|
16:25
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ելույթի ժամանակ Թուրքիայի թշնամիներին թվարկելիս չի մոռացել հայկական լոբբիի մասին։
-
12.05.2020|
16:22
Ըստ էության, ոչ մի օր առանց «անակնկալի» տրամաբանությունն ու ռեժիմը շարունակվում է: Առավոտյան ԻՔ-ական 79 պատգամավորներ՝ կողմ քվեարկությամբ վավերացրին Լանզարոտի կոնվենցիան։
-
12.05.2020|
16:20
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքում գրել է. «ԻՆՉՈ֩Ւ Է ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Հայաստանի նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր մարտավարություն են ընտրել:
-
12.05.2020|
16:20
Հնարավոր է՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր՝ ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, թե հարցն այս պահին դեռևս քննարկման փուլում է:
-
12.05.2020|
16:19
ՀՀ Կենտրոնական բանկը, մշտադիտարկելով COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը ՀՀ տնտեսության, ֆինանսական համակարգի, ֆինանսական ծառայություններից օգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ ՀՀ-ում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով:
-
12.05.2020|
16:17
Նավթի համաշխարհային գներն աճում են: WTI նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 1.04 տոկոսով՝ մինչև 24.39 դոլար մեկ բարելի դիմաց: Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,51 տոկոսով՝ մինչև 29.78 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
-
12.05.2020|
16:16
Ես նախանձեցի... Ապրել եմ ավելի, քան 4.5 տասնամյակ և երևի 4 անգամ չեմ նախանձել... Բայց այսօր նախանձեցի, այո՜, նախանձեցի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ավելի ստույգ՝ նրա ծով համբերությանը...
-
12.05.2020|
16:15
Գիտե՞ք ինչու են Ազգային ժողովի ամբիոնից արդեն սպառնում Մարդու իրավունքների պաշտպանին: Որովհետև Ազգային ժողովում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի և որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու: