-
11.05.2020|
23:05
«Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդում է հարավասիական Բանգլադեշ պետությունում բնակվող վերջին հայի` 89-ամյա Մայքլ Ջոզեֆ Մարտինի (Միքայել Հովսեփ Մարտիրոսյան) մահվան մասին: Գործակալության հաղորդմամբ՝ Մարտիրոսյանը կյանքի ողջ ընթացքում հոգ էր տանում Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի հայկական եկեղեցու և հայկական գերեզմանատան պահպանության մասին:
-
11.05.2020|
23:04
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները, հայտնում են նախագահի աշխատակազմից: Օրենքներն ԱԺ-ից նախագահի ստորագրմանն էին ներկայացվել ապրիլի 21-ին:
-
11.05.2020|
23:01
«Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտին ինքնամեկուսացվել է և այժմ սպասում է կորոնավիրուսի թեստի պատասխանին», - հաղորդում են լրատվամիջոցները` նշելով, որ նա այս քայլին է դիմել կոնտակտավոր անձի հետ շփումից հետո:
-
11.05.2020|
22:55
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է՝ վաղվանից ավարտվում է ոչ աշխատանքային օրերի այն միասնական ժամանակահատվածը, որ սահմանվել էր կառավարության կողմից պետության ողջ տարածքում` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:
-
11.05.2020|
22:54
«Ազգային համաձայնության կառավարության երդման արարողությունը կհետաձգվի մեկ օրով և կկայանա գալիք հինգշաբթի», - հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները` նշելով, որ պատճառը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` մայիսի 13-ին սկսվող այցն է:
-
11.05.2020|
22:52
Առաջիկա ամիսներին Սաուդյան Արաբիան կշարունակի նվազեցնել արդյունահանվող նավթի ծավալները՝ հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը` նշելով, որ հրահանգել է Aramco-ին, մինչև հուլիս մեկ միլիոն բարելով նվազեցնել օրական արդյունահանվող նավթի ծավալը:
-
11.05.2020|
22:50
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի փակ նիստը, որին այսօր հրավիրված էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, մոտ մեկ ժամ տևեց։ Նիստից հետո Կարապետյանն ըստ էության չպատասխանեց իր 2017-ի հայտարարությանը վերաբերող հարցերին՝ նա խորհրդարանում նշել էր, թե 2016-ի ապրիլյանի պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան «բազմաթիվ դեպքերում» չէր աշխատել։
-
11.05.2020|
22:28
Իշխանության քաղաքական օրակարգն այնքան պարզունակ է, որ իրավիճակները հարթելու առաջարկներն էլ են անհեթեթ ու աբսուրդային։ Խորհրդարանում եղած ծեծկռտուքի որպես քաղաքական հետևանք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե Սասուն Միքայելյանի և ևս 2 իմքայլականներ մանդատը վայր կդնեն, պայմանով, եթե ԼՀԿ խմբակցության երկու անդամ ու ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մանդատները վայր դնեն։
-
11.05.2020|
22:26
Հայաստանի երբեմնի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկում՝ Ալավերդիում, կարծես 1990-ականները լինեն: Քաղաքում ծավալվող դեպքերի զարգացումը մարդկանց նորանկախ Հայաստանի տարիներ են տեղափոխել՝ փլված արդյունաբերություն, փակված գործարան, արտագաղթի մեծ ալիք ու անհասկանալի հայացք դեպի ոչինչ չխոստացող ու անորոշ ապագա:
-
11.05.2020|
22:23
Այս օրերին սննդամթերքի շուկան ամենաշահեկան վիճակում է, ինչը բնական է ՝ մարդը կարող է ապրել առանց իր զգեստապահարանը նորացնելու և խոհանոցը տեխնիկայով հագեցնելու, սակայն առանց հացի՝ ոչ։ Բայց և այնպես սննդամթերքի շուկայում կան ոլորտներ, որոնցում առանձնակի նկատելի է սպառման անկումը։