-
11.05.2020|
14:15
Խորհրդարանն այսօր սկսեց աշխատանքները նախորդ օրերին քննարկած նախագծերի քվեարկությամբ։ ԼՀԿ-ն չմասնակցեց քվեարկություններին։
Խմբակցության պատգամավորները ներկա չեն ԱԺ նիստին։
-
11.05.2020|
14:14
Լոնդոնում այսօր, զգալիորեն ակտիվացել է մարդկանց և տրանսպորտի տեղաշարժը: Պատճառը կառավարության երեկ հրապարակված որոշումն էր, որի համաձայն՝ թեև կարանտինային միջոցառումների մեծ մասը շարունակում է ուժի մնալ, սահմանափակումները որոշակիորեն մեղմվում են:
-
11.05.2020|
14:13
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամը առաջիկա ամիսներին շարունակելու է ամերիկյան տնտեսությանը լուրջ կորուստներ պատճառել:
-
11.05.2020|
14:12
Աշխարհում հայտնաբերված Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 4 200000-ին, բուժվածներինը՝ 1 500 000ին, մահացել է 284 000 մարդ: Վարակվածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է՝ 1370 000 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 80 000 է:
-
11.05.2020|
14:11
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 11-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 3392-ի։
-
11.05.2020|
14:10
Լեհաստանում նախագահական ընտրությունները, որոնք նշանակվել են մայիսի 10-ին, անվավեր են ճանաչվել՝ հաղորդել է Պետական ընտրական հանձնաժողովը:
-
11.05.2020|
14:07
Ըստ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի նախագահ Մետրոպոլիտ Իլարիոնի՝ Իոսիֆ Ստալինին պատկերող խճանկարը չպետք է լինի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր եկեղեցում, որը կառուցվում է Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուբինկայում՝ գրում է mk.ru-ն:
-
11.05.2020|
14:06
Իրանի «Ջամարան» ռազմածովային ականակիր նավը զորավարժությունների ժամանակ սխալմամբ կրակել է իր նավի ուղղությամբ՝ Թվիթերում գրել է Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալության քաղաքական բաժնի ղեկավար Մահդի Բահտիարին:
-
11.05.2020|
14:05
Մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց ՀՀ թիվ 1 քաղաքական պատասխանատուի մակարդակով։
-
11.05.2020|
14:04
Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և պանդեմիայի հետևանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։