-
10.05.2020|
22:03
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է մայիսի 8-ի խորհրդարանական դեպքերին, որը ներկայացնելիս ԱԺ պաշտոնական կայքում խախտվել են համակողմանի լուսաբանման սկզբունքները։ Նշվում է, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ տեղեկատվությունն ԱԺ լրատվական բաժնի կողմից ներկայացվել է միակողմանի:
-
10.05.2020|
13:17
Մայիսի 9-ը ամենանշանակալից ամսաթվերից մեկն է արցախցիների համար: Այսօր մենք անսահման երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր, Հայրենական մեծ պատերազմի տարիներին անցնելով անմարդկային փորձությունների միջով, անմահ սխրանք են գործել ֆաշիզմի դեմ պայքարում` հանուն խաղաղության եւ ապագա սերունդների ազատության:
-
10.05.2020|
13:16
Մայիսի 10-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի:
-
10.05.2020|
13:15
Նոր տեսակի կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը բարձր վարակելիությունն է՝ ասել է չինացի վիրաբույժ պրոֆեսոր Չժուն Նանշանը՝ SARS-CoV-2 կորոնավիրուսը փոխանցվում է ավելի արագ և հեշտ, քան սեզոնային գրիպը և MERS կորոնավիրուսը:
-
10.05.2020|
13:14
Եվրահանձնաժողովը հնարավոր է համարում հունիսի 15-ին Եվրամիության արտաքին սահմանների բացումը՝ ասվում է գերատեսչության կայքում:
-
10.05.2020|
13:13
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 10-ին ձյուն Աշոցքում։ Իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք չեմ հիշում»։
-
10.05.2020|
13:13
Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է օրինագիծ առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը մինչև 2020-ի հուլիսի 10-ը երկարաձգելու մասին:
-
10.05.2020|
13:12
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմնականում դադարում են, և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասն ունենալու ենք արևային եղանակ։
-
10.05.2020|
13:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են պաշտպանական բանակի մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր:
-
10.05.2020|
13:10
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է կորոնավիրուսի դեմ Թրամփի վարչակազմի պայքարի միջոցները: CNN-ը հայտնում է, որ Օբաման իր կարծիքն է հայտնել իր վարչակազմի անդամների հետ հեռախոսազրույցում: