-
10.05.2020|
13:10
Թուրքիայում վերջին օրը կորոնավիրուսից մահացել է 50 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3739-ի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է կորոնավիրուսի 35 605 թեստավորում, գրանցվել է վարակման 1546 նոր դեպք:
-
10.05.2020|
13:09
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 138-ով՝ հասնելով 3313-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
-
10.05.2020|
13:08
Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է, որ եթե այս միտումը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք մոտ 6350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 700 դեպք:
-
10.05.2020|
13:07
«Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներին
Գիտե՞ք, «Լուսավոր Հայաստանի» հետ ես էլ եմ բազում հարցերում տարակարծիք: Շատ «Իմ Քայլ»-ականներից դաժան եմ քննադատել Էդմոն Մարուքյանի «3-րդ ճանապարհը», քննադատել եմ իրենց մոտեցումը ՍԴ-ն ցրելու հանրաքվեի մասով, հրապարակավ մանրամասն բացատրել եմ, թե ինչու է ամեն ընտանիքին 100 հազար դրամ տալու իրենց գաղափարը վտանգավոր պոպուլիզմ և այլն:
-
10.05.2020|
12:04
Ֆրանսիայում 1945-ի մայիսի 8-ի հաղթանակի օրը այս տարի նշվեց՝ պահպանելով հիմնական միջոցառումները, որ կարանտինի պայմաններում անցան առանց հանրության: Նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցեց հիշատակի ավանդական արարողություններին Փարիզում, ամբողջ երկրում պսակներ դրվեցին երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձաններին:
-
10.05.2020|
11:59
2020-ի գարնանը Covid-19-ի դեմ պայքարը լուրջ հարցեր հարուցեց մեր հասարակությունների կազմակերպվածության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ: Միաժամանակ՝ ևս մեկ պատերազմ՝ ռազմական, ամբողջ ուժով վերադառնում է երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակով և առաջարկում է այս բոլոր հարցերին նայել այլ տեսանկյունից՝ L'Opinion-ում գրում են Ալեքսանդրա Կամենսկայան և Ադրիան Պաբստը:
-
10.05.2020|
02:24
Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ վետերաններ,
Շնորհավորում ենք ձեզ մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
-
10.05.2020|
02:01
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
-
10.05.2020|
02:00
ՀՀ նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
-
10.05.2020|
01:58
Սաուդյան Արաբիան և Կատարը սահմանում են կորոնավիրուսով հիվանդների աճի ռեկորդներ: Սաուդյան Արաբիայում արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ վարակվածության նոր հայտնաբերված դեպքերի թիվը չի նվազում 1,7 հազարից, ընդհանուր թիվը գերազանցում է 35 000-ը, մահացել է 229 մարդ, ապաքինվել է 9,120 մարդ: