-
07.05.2020|
23:01
Ամերիկացի բիզնես մագնատ Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը մտադիր է չլսված նորարություն իրականացնել կինոաշխարհում: Այս մասին գրում է Deadline պարբերականը:
-
07.05.2020|
22:34
Փաշինյանը այս քայլով ուզում է սկզբում հաշվել մարդկանց դրսից ստացվող գումարները, իսկ հետո.... Երեկ ժողովրդի վարչապետը Ազգային ժողովում, ի թիվս այլ խիստ «պետականամետ» և «հավասարակշիռ» հայտարարությունների, հայտարարեց, որ պետք է ներդրվի համընդհանուր հայտարարագրման ինստիտուտ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է պետությանը ներկայացնի իր եկամուտներ:
-
07.05.2020|
22:33
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հավանության է արժանացել ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) կողմից ուսումնասիրության երկրորդ փուլն անցնելու համար:
-
07.05.2020|
22:32
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit-2020 երկրներում ժողովրդավարության առաջխաղացման մասին զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը իր տվյալները բարելավել է 2.93-ից հասնելով 3 միավորի, իսկ ժողովրդավարության ցուցանիշը կազմում է 33 տոկոս:
-
07.05.2020|
22:30
Հռոմի «Ռոմա»-ն վերսկսում է մարզումները: «Գայլերը» թեստեր են հանձնել և անցել մարզումների: Նրանք կմարզվեն առանձին խմբերով` պահպանելով սոցիալական հեռավորությունն ու անվտանգության նորմերը:
-
07.05.2020|
22:28
Ռուսական համացանցում լայնորեն քննարկվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի սկանդալային հայտարարությունը արտերկրում մնացած ՌԴ քաղաքացիների մասին:
-
07.05.2020|
22:27
Պաշտպանության ոլորտում ունեցել ենք լրջագույն ձեռքբերումներ, 2019-ն իրոք աննախադեպ էր մեր պաշտպանության համար, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
-
07.05.2020|
22:26
24News-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին, մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին նա կմասնակցի ԱԺ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին:
-
07.05.2020|
22:25
Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, հայտնում են ՀՀ պարետատնից։
-
07.05.2020|
22:23
Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են C-400-ի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման ժամկետների շուրջ, հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը: