-
07.05.2020|
14:51
Հարգելի հայրենակիցներ, սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։
-
07.05.2020|
14:49
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով անձնական պաշտպանության իրերի անբավարարության պատճառով նախարարներն անցյալ ամիս հայտարարել էին Թուրքիայից բեռնատար ինքնաթիռներով եկող իրերի մասին, որոնք պետք է նախատեսված լինեին Առողջապահության ազգային ծառայության համար՝ գրում է The Guardian-ը:
-
07.05.2020|
14:47
ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության շուրջ, նաև ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջխաղացման հետագա քայլերի շուրջ:
-
07.05.2020|
14:47
Սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ աշխատանքային խումբը այս պահին հայեցակարգի մշակման փուլում է, խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
-
07.05.2020|
14:46
Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ կապիտալ շինարարությանը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ասաց, որ աննախադեպ ծրագրեր են լինելու թե քանակական, թե ֆինանսական առումով։
-
07.05.2020|
14:45
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիրը, որը վերաբերում է ՏՏ ոլորտին։
-
07.05.2020|
14:43
Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը, որը գործում է 92 երկրում և 2011-ից ներկայացված է նաև Հայաստանում, այսօր իր անհանգստությունն է հայտնել իր գործընկերներից Ucom հեռահաղորդակցության օպերատորի և նրա տնօրենների խորհրդի նախագահի շուրջ կատարվող զարգացումներով.
-
07.05.2020|
14:41
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կգլխավորի Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհուրդը: Լուրը հայտնել է ինքը Սաակաշվիլին` մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան:
-
07.05.2020|
14:40
Բելառուսի ԱԳՆ-ն ՌԴ Առաջին ալիքին զրկել է հավատարմագրումից: Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն՝ որոշումը կայացվել է դաշնային հեռուստաընկերության կողմից կորոնավիրուսի հարցում Բելառուսի գործողությունները քննադատող ռեպորտաժից հետո:
-
07.05.2020|
14:39
Ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Բոսովը Մոսկվայի մարզում գտնվող իր առանձնատանը ինքնասպան է եղել: Նա 52 տարեկան էր