-
30.04.2020|
22:21
Ապրիլի 30-ի դրությամբ փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չի վճարել 111 944 բնակիչ-բաժանորդ՝ Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությանից։
-
30.04.2020|
22:20
Եթե անձանց առողջությանը վտանգ է սպառնում, ոստիկանությունը պարտավոր է զենք կիրառել, սակայն ոստիկանն այսօր չգիտի՝ համապատասխան գործողություններ իրականացնելուց հետո կպատժվի, թե չէ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Անվտանգության գործոն» հաղորդման ընթացքում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Գավառում միջադեպի, սպանությունների և ոստիկանների գործելաոճի, Փաշինյանի պահանջների մասին:
-
30.04.2020|
22:19
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ԱՀ Ազգային ժողովում ընթացող լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ վերադարձ անցյալին, թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու:
-
30.04.2020|
22:18
Ապրիլի 30-ից ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց հին նմուշի /ոչ կենսաչափական/ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը /հանրությանն առավել հայտնի վիզայի կնիքը/ կատարել առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը։
-
30.04.2020|
22:15
Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակ ծխախոտ տեղափոխել։ Խոսքը՝ 40 տոննա բեռի մասին է, 2700 արկղ ծխախոտ, 300 մլն ռուբլի, կամ այսօրվա փոխարժեքով՝ 4 մլն դոլար։
-
30.04.2020|
22:13
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարել է. «29 տարի առաջ ԽՍՀՄ և Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության անմիջական կազմակերպմամբ և համակարգմամբ իրականացվեց Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության տեղահանման լայնամասշտաբ «Օղակ» գործողությունը։
-
30.04.2020|
22:11
ՀՔԾ-ն ստացել է Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջադեպի նյութերը՝ ասել է խոսնակ Մարինա Օհանջանյանը: Այլ մանրամասներ ՀՔԾ-ն դեռ չի հաղորդում:
-
30.04.2020|
22:11
Կառավարությունն ընդլայնում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
30.04.2020|
22:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի քննարկումները՝ անդրադարձ է կատարվել սոցիալական բնույթի, մասնավորապես, կոմունալ վճարների գծով հետագա օժանդակության հնարավորությանը:
-
30.04.2020|
22:08
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ԱԳ նախարար և ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։ Ֆեյսբուքի իր էջում Արայիկ Հարությունյանը գրել էլ, որ քննարկել են «հայրենիքի առաջ ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին և տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր»։