-
19.04.2020|
22:53
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին երեկ հրապարակած իր հաղորդագրությամբ հրավիրել է Ֆրանսիայի հայությանը ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին միաձուլել աղոթքները մատուցվելիք սուրբ և անմահ պատարագին:
-
19.04.2020|
22:52
Երեկ Իսրայելի հայկական համայնքը տոնում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Առավոտյան Սուրբ պատարագ ու ժամերգություն էր եղել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մի քանի հայ հոգևորականների մասնակցությամբ:
-
19.04.2020|
22:52
Պաշտոնական տվյալներով` Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 6 0000 նոր դեպք: Մեկ օրվա կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ աշխարհում: Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը Ռուսաստանում հասավ 42 800-ի, մահացել է 361 հիվանդ:
-
19.04.2020|
22:51
Չեխիայի առողջապահության նախարարությունը ապրիլի 9-ի առավոտյան հայտնել է, որ այդ պահի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 6 600 դեպք, մահացել է 181 հիվանդ:
-
19.04.2020|
22:49
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարությամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի ելույթի ոչ եթերային կադրերի տարածմանը:
-
19.04.2020|
13:14
«Ռոսպոտրեբնադզոր»-ը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը` ռուսական թեստային համակարգերի անբավարարության վերաբերյալ՝ ընդգծվում է, որ դրանք շատ առումներով գերազանցում են այլ երկրների անալոգներին:
-
19.04.2020|
13:13
Թուրքիայում զբոսաշրջային սեզոնը կարող է բացվել 2020-ի մայիսի վերջին, եթե բեկում լինի կորոնավիրուսի համավարակի ընթացքի մեջ: Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի խոսքով՝ մինչև ապրիլի վերջ – մայիսի սկզբը դա պետք է տեղի ունենա: Խոսքը դեռևս ներքին տուրիզմի մասին է:
-
19.04.2020|
13:11
Աստղագետների միջազգային խումբն ապացուցեց Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ուսումնասիրելով Ծիր կաթինի կենտրոնի գերհզոր սև խոռոչի շուրջը աստղի պտույտը:
-
19.04.2020|
13:08
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է կարանտինից դուրս գալու մասին: Ժողովրդին ուղղված ուղերձում, որը հեռարձակում էին տեղական հեռուստաալիքները, նա նշեց, որ սկսվում է կարանտինային պայմանների աստիճանական մեղմացում:
-
19.04.2020|
13:07
«Ferrari-ն սկսել է պաշտպանիչ դիմակների համար շնչառական փականներ և այլ հարմարանքներ արտադրել Մարանելոյի իր արտադրամասում՝ աջակցելու համար առողջապահության համակարգի աշխատակիցներին, որոնք շփվում են կորոնավիրուսով հիվանդների հետ»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է ընկերության հայտարարության մեջ: