-
18.04.2020|
21:31
ԱՄՆ կոնգրեսմեններ՝ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփայերը և Գուս Բիլիրակիսը շնորհավորական ուղերձ են հղել.
-
18.04.2020|
21:29
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհին խնդրել է, որ իր 68-ամյա թագավորության ընթացքում առաջին անգամ իր ծննդյան տարեդարձին առիթով հրետանային համազարկ չլինի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
-
18.04.2020|
21:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվել են նոր առաջարկներ։
-
18.04.2020|
21:28
Եվրախորհրդարանը հավանություն է տվել COVID-19 համավարակի
հետևանքներից տուժած ԵՄ երկրների տնտեսական վերականգնման ծրագրին:
-
18.04.2020|
21:26
Եգիպտոսի Հայ դատի մարմնի ատենապետ Արմեն Մազլումյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես դեմ է քաղաքական հաշիվներ մաքրելուն և պատեհապաշտորեն ուրիշին զրպարտելուն, դատողություններին և վիրավորական արտահայտություններին, հատկապես, եթե դրանք վերաբերում են եկեղեցուն:
-
18.04.2020|
21:25
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարության վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին՝ խստիվ դատապարտելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նման ոտնձգությունները:
-
18.04.2020|
21:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չեն պարտավորեցնի լքել Ռուսաստանի տարածքը, հայտնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:
-
18.04.2020|
21:23
Մեծ Բրիտանիայում վանդալները հրկիզել են բջջային հեռախոսների առնվազն 20 աշտարակ: Նրանք դա անում են դավադրության տեսության պատճառով, ըստ որի՝ 5G-ն նպաստում է COVID-19 վարակի տարածմանը, կամ առնվազն ազդում է վարակվածների ախտանիշների վրա:
-
18.04.2020|
21:23
Բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանները 100 000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն են փոխանցել կարիքավոր ընտանիքներին օգնելու համար, հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:
-
18.04.2020|
21:22
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 107-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է 250 նոր դեպք, հայտնում են առողջապահության նախարարությունից: