-
18.04.2020|
14:35
Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների դեպքում ազգությունը շահարկելն անթույլատրելի է՝ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Մենք բախվել ենք մեծ աղետի հետ:
-
18.04.2020|
14:34
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
-
18.04.2020|
14:33
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին կհոսանքազրկվեն`
Շիրակի մարզում՝
10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Փոքր Սարիար գյուղի արևելյան մասը:
-
18.04.2020|
14:32
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Twitter-ում գրել է COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար գլոբալ կոալիցիա ստեղծելու մասին։ Նրա խոսքերով, պետք է այնպիսի կոալիցիա ստեղծել, որը կկարողանա «բոլորին և ամենուր հասանելի» պատվաստանյութ մշակել։
-
18.04.2020|
14:31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բազմաթիվ հետաքննություններ է իրականացնում COVID-19 համաճարակի ծագման հանգամանքների վերաբերյալ: ԱՄՆ-ն ցանկանում է պարզել տեղի ունեցածը:
-
18.04.2020|
14:30
Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
-
18.04.2020|
14:28
Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումը կարող է տնտեսական խնդիրների՝ մասնավորապես աշխարհում սուրճի դեֆիցիտի հանգեցնել՝ գտնում է Bloomberg-ը: Փորձագետների կարծիքով, որոնց հղում է անում գործակալությունը, «մտավախություններ կան, որ սուրճի հատիկների հավաքման համար բավականաչափ աշխատողներ չեն լինի»։
-
18.04.2020|
14:27
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են՝ չնայած կորոնավիրուսի համավարակին՝ ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
18.04.2020|
14:26
Դեռևս պետք է պահպանել սահմանափակումները, կարանտինի էֆեկտն ակնհայտ է. համաճարակն ունի իր տրամաբանությունը, հիվանդացությունն ինչ-որ փուլում պիտի իջնի, բայց շատ կարևոր է նաև առողջացումով դուրս գրվող հիվանդների հետագա հսկողությունը տեղամասային թերապևտների կողմից:
-
18.04.2020|
14:25
ԱՄՆ-ը գյուղատնտեսության ոլորտի աջակցության համար 19 միլիարդ դոլար կհատկացնի, հայտնում է politico.com-ը՝ հղում տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցին։ Եվս 14 մլրդ դոլար ԱՄՆ-ը ծրագրում է գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել հուլիսին։ Ամերիկացի ֆերմերներին կառա