-
15.04.2020|
21:57
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի հետ:
-
15.04.2020|
21:56
Կառավարությունն ապրիլի 20-ից սկսած թույլատրելու է որոշ տեսակի հիմնարկների գործունեությունը՝ պայմանով, որ պահպանվեն առողջապահական կանոնները՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ պատասխանելով ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե չեն կարող աշխատել, օրինակ, տեքստիլ գործարանները։
-
15.04.2020|
21:55
ԱԱԾ-ն ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
-
15.04.2020|
21:54
Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում, իր ուղերձում ասում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
-
15.04.2020|
21:53
Մեծարգո պարոն Հարությունյան, իմ և ՀՀ կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով։
-
15.04.2020|
19:15
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում (Թալին-Գյումրի) կապալառուն՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը‚ իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ։ Փոսերը հարթեցվում են՝ ուշադրություն դարձնելով նաև ջրահեռացմանը։ Փոսային նորոգումը բարելավում է ճանապարհի վիճակը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն։
-
15.04.2020|
18:46
Շնորհավորում եմ հայկական երկրորդ պետությանը՝ Արցախի Հանրապետությանը, և նրա հերոսական ժողովրդին նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ պատվով անցկացնելու կապակցությամբ։
-
15.04.2020|
18:44
Ավստրալացի հետազոտողները լաբորատորիայում Իվետրիմիցին մանրէների դեմ դեղամիջոցը փորձարկել են նոր կորոնավիրուսի դեմ։ Արդյունքները զարմացրել են գիտնականներին։ Antiviral Research պարբերականում տպագրված հետազոտության համաձայն՝ մեկ չափաբաժին դեղը կորոնավիրուսը չեզոքացրել է 24 ժամում։
-
15.04.2020|
18:43
Ապրիլի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 9.25%-ով և կազմել 20.61 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 6.95%-ով և կազմել 30.00 դոլար:
-
15.04.2020|
18:42
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը: