-
15.04.2020|
18:28
«Ջոզեֆ Բայդենին փոխնախագահի պաշտոնն առաջարկելը իմ կայացրած ամենաճիշտ որոշումներից մեկն էր, և նա դարձավ իմ մտերիմ ընկերը. այսօր հպարտ եմ պաշտպանել նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում,-հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: - Վստահ եմ, որ Ջոն ունի բոլոր հմտությունները, որոնց կարիքը մենք հիմա ունենք»:
-
15.04.2020|
18:27
Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ ըստ նախնական արդյունքների՝ Հարությունյանն ավելի քան 87 տոկոս է ստացել նախագահի երկրորդ փուլի ընտրություններում:
-
15.04.2020|
18:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը պատասխանել է «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայտարարությունը, ըստ որի՝ նա կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը:
-
15.04.2020|
18:26
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով փաստին, որ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կանխարգելիչ մարդասիրական միջոցառումների շարքում է քրոնիկ կամ համակցված հիվանդություններ ունեցող և ռիսկային խմբում գտնվող կալանավորների խափանման միջոցի փոփոխությունը, մինչդեռ ռիսկի խմբում գտնվող՝ ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու համար դատական նիստն արդեն տևական ժամանակ է տեղի չի ունենում և դեռ պարզ չէ, թե այն երբ տեղի կունենա, ասել է.
-
15.04.2020|
08:49
Արժույթի միջազգային հիմնադրամը ավելի է իջեցրել 2020-ի իր տնտեսական կանխատեսումների ցուցանիշները՝ ապրիլի 14-ին հրապարակելով նոր թվեր: Կորոնավարակի պանդեմիայի ու ի հետևանս կարանտինի՝ եվրագոտում սպասվում է ՀՆԱ-ի նվազում 7,5% ՝ դա վատագույն ցուցանիշն է աշխարհում:
-
15.04.2020|
08:44
Խորացող տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում ցավոտ հարվածելու է այն երկրներին, որոնց տնտեսությունը շատ ուժեղ կապված է արտասահմանից դրամական փոխանցումների հետ:
-
14.04.2020|
21:46
Չներկայացված զեկույցներ, վարչություններում աշխատանքի տարբեր մոտեցումներ. ահա, թե Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությունը ինչ թերություններ է հայտնաբերել Հայաստանի քաղավիացիայի աշխատանքում:
-
14.04.2020|
21:46
«Սուրբ աթոռը երկարաձգում է կանխարգելման միջոցառումների ժամկետը մինչև մայիսի 3-ը, որ կարողանա հակազդել COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակին»,-նշված է Վատիկանի հայտարարության մեջ:
-
14.04.2020|
21:45
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 17.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը):
-
14.04.2020|
21:43
ԵՄ խորհուրդը փոփոխություն է մտցրել ԵՄ-ի 2020-ի բյուջեում՝ հատկացնելով 3,1 միլիոն եվրո կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին: