-
14.04.2020|
21:29
Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ռուսական գազի գինը պետք է լինի ավելի ճկուն և «տանելի սպառողների համար», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հեռակա նիստի ժամանակ:
-
14.04.2020|
21:28
«ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ռուսաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ներկայացնելով նախագահների հեռախոսազրույցի մանրամասները:
-
14.04.2020|
21:27
Գազի և էլեկտրաէներգիայի փետրվարի վարձավճարները 50 տոկոսով փոխհատուցելու կառավարության որոշումից օգտվող բաժանորդների թիվը 222 000 է: Ընդհանուր առմամբ աջակցությունից կօգտվի 600 000 մարդ, այսօր հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` հավելելով, որ սա կարևոր աջակցություն է:
-
14.04.2020|
21:21
Ապրիլի 15-ին՝ ժամը 19:00‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ԴասA-ի շրջանակներում հեռավար հանդիպում կանցկացնի հանրապետության դպրոցների աշակերտների հետ։
-
14.04.2020|
13:29
Զատկի երկուշաբթիից հետո Ավստրիայում սկսվում է ինքնատիպ վերածնունդ: Երեքշաբթի դռները կբացեն առևտրական ձեռնարկությունները, որոնց հարթակը չի գերազանցում 400 մ², այգեգործական խանութները (գարուն է եկել), տնտեսական ապրանքների խանութներն ու նույնիսկ քաղաքային պուրակները:
-
14.04.2020|
12:50
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու նպատակով դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանն առաջարկում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող բոլոր հայրենակիցներին ապրիլի 24-ին եկեղեցու զանգերի ներքո դուրս գալ պատշգամբ և մոմեր վառել:
-
14.04.2020|
12:49
ԱՄՆ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման մասին որոշումը կկայացնի շաբաթվա վերջին՝ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցում:
-
14.04.2020|
12:48
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարականի դիմումը։ Սոյլուն հրաժարական էր տվել պարետային ժամ մտցնելու որոշման քննադատությունների պատճառով։
-
14.04.2020|
12:47
Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 98 մարդ՝ Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Նրա տվյալներով, մեկ օրում 34,456 թեստերի արդյունքում հաստատվել է վարակման 4,093 նոր դեպք։
-
14.04.2020|
12:46
Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգում արդեն հասանելի է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը։ Կառավարության առաջարկած 9-րդ ծրագրով մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 26 500 դրամ, եթե երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք։