-
12.04.2020|
16:40
Դռնփակ, առանց հավատացյալի, լուռ ու գլխիկոր են այսօր եկեղեցիները: Խաչյալի տրտունջը մարդկանց չի հասնում, Սուրբ Հարության ավետիսը հավատավոր ժողովուրդն էկրաններից է ստանում: Չարաբաստիկ համաճարկի պատճառով եկեղեցին այսօր միայնակ է:
-
12.04.2020|
16:38
Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։
-
12.04.2020|
16:36
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վերջին մեկ ամսում «կայծակնային» արագությամբ ձևավորված Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը»։
-
12.04.2020|
16:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ամենօրյա ռեժիմով քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ։
-
12.04.2020|
16:34
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անհրաժեշտ է վերականգնել տնտեսության գործունեությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մամուլի ասուլիսում նա նշել է, որ երկրի փակ կամ բաց լինելու հարցը իր ձեռքերում է և շեշտել, որ դեռ որոշում չի կայացրել, սակայն դա լինելու է «մեծագույն որոշումը»:
-
12.04.2020|
16:34
Մարտունու բժշկական կենտրոնի այն բժիշկների մոտ, որոնք այդտեղ շփվել են կորոնավիրուսակիր պացիենտի հետ, թեստավորման արդյունքում կորոնավիրուսի չի հայտնաբերվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
-
12.04.2020|
16:34
Նոր տեսակի կորնավիրուսով պայմանավորված համաշխարհային մակարդակով բիզնեսի գործունեության դադարն ու բազմաթիվ երկրներում սահմանված մեկուսացումը կարող են հանգեցնել մատակարարումների շղթայի խափանման և սննդի անապահովության մակարդակի աճի՝ մտավախություն են հայտնել ՄԱԿ-ից:
-
12.04.2020|
16:31
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի խոսքով` կորոնավիրուսի տարածումը Հայաստանում միանգամից կանգնեցնել հնարավոր չէ, տարածումը շարունակվելու է: Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է համավարակի տարածմանն դեմ իշխանությունների մարտավարությանը:
-
12.04.2020|
16:31
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ աշխարհով մեկ պատրաստվում են Սուրբ Հարության տոնին, որն այս անգամ կանցնի աննախադեպ պայմաններում. եկեղեցիները դատարկ են, հավատացյալները` տներում փակված, պատարագները օնլայն են անցկացվում:
-
12.04.2020|
16:29
Թուրքիան Չինաստանի իշխանություններից պաշտոնական բացատրություն է պահանջում Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա գրառման կապակցությամբ՝ «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը»։