-
11.04.2020|
22:34
Ապրիլի 10-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը:
-
11.04.2020|
22:29
«Եկել ենք այն եզրակացության, որ պետք է արտակարգ դրությունը երկարացվի», - ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
11.04.2020|
18:02
Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին:
-
11.04.2020|
18:00
Այս տարի ապրիլի 24-ին սահմանափակվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները, քաղաքացիներին չի թույլատրվելու այցելել Եղեռնի զոհերի հուշահամալիր՝ Ֆեյսբուքի իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 24-ին տեղի կունենա միայն արարողակարգային մասը, նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին:
-
11.04.2020|
17:59
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հերթական կոչն է արել:
-
11.04.2020|
17:58
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կորոնավիրուսի դեմ պայքարում օգնել Իտալիային՝ հաղորդում է Սպիտակ տունը։ Օգնությունը բժշկական և մարդասիրական ապրանքներ է ներառելու, դաշտային հոսպիտալների ստեղծում։
-
11.04.2020|
17:57
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է եզրափակվել հուլիսին՝ գրում է L’Equipe-ը: Լիգա 1-ի կազմակերպիչները մտադիր են հաջորդ մրցաշրջանը սկսել օգոստոսի 23-ին, հարկավոր է, որ այժմ կասեցված առաջնությունը վերսկսվի, որ ավարտվի հուլիսին:
-
11.04.2020|
17:56
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինը երկարաձգվում է մինչև մայիսի 3-ը, փոխանցում է Football Italia-ն։ Նա հույս է հայտնել, որ մարզիկները մայիսի 4-ից արդեն կկարողանան վերսկսել մարզումները։ Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի վերջին։
-
11.04.2020|
17:56
Կառավարության հաստատած հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
11.04.2020|
17:55
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ԱՄՆ-ը կարող է վիզային պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ՙչեն ընդունում կամ չարդարացված ձգձգում են իրենց քաղաքացիների կամ հպատակների վերադարձն ԱՄՆ-ից՝ ամերիկացիների համար հանրային առողջության ոլորտում անընդունելի ռիսկեր ստեղծելով»: