-
11.04.2020|
17:54
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
-
11.04.2020|
17:53
Այսօր Ավագ շաբաթն է՝ Ճրագալույց Զատկի։ Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված 6 օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
-
11.04.2020|
17:52
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ՝ ֆեյսբուքում գրել է Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:
-
11.04.2020|
17:51
Շաբաթ օրվա դրությամբ գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակի մոտ 1,7 միլիոն հաստատված դեպք, զոհերի թիվը գերազանցել է 102 հազարը, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը: Համալսարանի տվյալով՝ վարակվածների թիվը հասել է 1 698 416-ի, զոհերի թիվը 102 764 է:
-
11.04.2020|
17:50
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500 000-ը, մահացել է 18,6 հազար մարդ, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որը վարում է սեփական հաշվարկները՝ հիմնվելով դաշնային և տեղական վիճակագրության, նաև այլ տվյալների վրա:
-
11.04.2020|
17:49
Կորոնավիրուսով վարակի տարածման հետ կապված բնակչության համար սահմանափակումների չեղարկումը չպետք է անտեղի հապճեպ լինի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որին մեջբերում է BBC-ն, նախազգուշացնում է, որ դա կարող է հանգեցնել վարակի նոր ալիքի և զոհերի թվի աճի:
-
11.04.2020|
17:49
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են նավթի շուկայում տիրող իրավիճակը, հայտնում են Կրեմլից:
-
11.04.2020|
17:48
Նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին:
-
11.04.2020|
17:47
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում հրավիրվել է հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ:
-
11.04.2020|
17:46
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 29-ով՝ հասնելով 966-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 24-ով և հասել 173-ի: