-
10.04.2020|
11:21
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու ընթացակարգը կպարզեցվի որոշ խմբերի համար: Այս մասին տեղեկացնում է ТАСС լրատվականը:
-
10.04.2020|
11:18
Այսքան շատ ազատություն Բելառուսը հազվադեպ է ունեցել: Երբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհն ապրում է ճգնաժամային ռեժիմում, 10 միլիոնանոց պետության կարգախոսն է՝ կյանքը շարունակվում է՝ գրում Բարբարա Էրտելը Die Tageszeitung-ում: Քառորդ դար Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ձևացնում է, թե վարակը մի մեծ զիգզագ է արել՝ շրջանցելով իր երկիրը:
-
10.04.2020|
11:06
Անցած շաբաթ ԱՄՆ-ը և ՌԴ-ն մեզ համերաշխության լավ օրինակ տվեցին: Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը շնորհակալությամբ ընդունեց ՌԴ բժշկական օգնությունը:
-
09.04.2020|
22:08
Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։
-
09.04.2020|
21:59
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։
-
09.04.2020|
21:58
Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց վաղ առավոտյան կատարվող Ապաշխարողաց կարգին: Այնուհետև Միջօրեի ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:
-
09.04.2020|
21:57
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ShantNews-ի եթերում Սագօ Արեանի հետ քննարկել է Թուրքիայում կորոնավիրուսի տարածման տեմպերը, շրջանակաները, հայ համայնքի վրա ազդեցությունը և այս ընթացքում պետության քաղաքականությունը։
-
09.04.2020|
21:56
Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի ավելի քան 150 անդամներ վարակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով՝ գրում է The New York Times-ը: Միապետի հարազատներին սպասարկող հիվանդանոցում 500 տեղ է պահված:
-
09.04.2020|
21:55
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը՝ տեղեկացնում է Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջը:
-
09.04.2020|
21:54
Վրաստանը և ԱՄՆ-ն համատեղ կապահովեն վրացի և հայ աշակերտների տարհանումը ԱՄՆ-ից` կորոնավիրուսի պատճառով, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան: