-
09.04.2020|
18:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «անհանգստացած չէ» Ֆրանսիայից Իրան մատակարարվող բժշկական պարագաներով: Ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Youtube-յան ալիքով, նա ասել է.
«Նրանք բժշկական պարագաներ են առաքում Իրան»:
-
09.04.2020|
18:08
Եգիպտացի և ամերիկացի հնագետները Աբիդոս քաղաքում հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի հանրահայտ տաճարի՝ նախկինում անհայտ պահեստային տարածքները, ծիսակարգային իրերը, որոնք թաղված են եղել կառույցի հիմքի մոտ՝ հայտնում է Եգիպտոսի հնությունների և զբոսաշրջության հարցերով նախարարությունը:
-
09.04.2020|
18:05
Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալ Քլունին, 1 միլիոն դոլար են նվիրաբերել կորոնավիրուսից տուժածներին, հայտնում է Deadline հրատարակությունը։
-
09.04.2020|
18:04
Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ դեռևս չի ստացել «Գազպրոմ» ընկերության ղեկավարին մարտի 31-ին ուղարկված նամակի պատասխանը։
-
09.04.2020|
18:03
Չեմ բացառում, որ պետական պարտքը կավելանա, որևէ խնդիր չեմ տեսնում դրա հետ կապված՝ ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
-
09.04.2020|
18:01
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դուրս է եկել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված ինքնամեկուսացումից և մասնակցել է կառավարության նսիտին։
-
09.04.2020|
18:00
Ըստ Worldometers.info կայքի տվյալների՝ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իրանից և Թուրքիայից հետո։
-
09.04.2020|
17:59
Կարծում եմ՝ կոչերը և անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի՝ կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով կորոնավիրուսի և արտակարգ դրության հետևանքները մեղմելու համար բնակչությանը կոմունալ վճարների բեռից ազատելու վերաբերյալ հարցին։
-
09.04.2020|
17:58
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն համայնքային 70 ավտոբուս ամեն օր անվճար տեղափոխում է 1800 բուժաշխատողի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ավտոբուսները աշխատանքի են դուրս գալիս երեքանգամյա ռեժիմով։
-
09.04.2020|
17:57
Կառավարության առաջարկով՝ ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում) քննարկելու համար։