-
08.04.2020|
23:03
Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի և յուղի օրհնության արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը՝ սրբի բարեխոսության և օրհնության հայցով համավարակի այս իրավիճակում մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի համար։
-
08.04.2020|
23:02
Տպավորություն է, թե առաջին նախագահը չի ցանկանում, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գա Ապրիլյան քննիչ հանձնաժողով, «Ազատության» հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, նա գրել էր. «Սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»:
-
08.04.2020|
22:58
Հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
-
08.04.2020|
22:57
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամից բազմամիլիարդանոց հրատապ վարկ է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: «Մենք Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ ենք, որևէ խտրականություն չպետք է լինի վարկ տրամադրելու հարցում», - ապրիլի 8-ին հեռուստատեսությամբ հեռարձակված կառավարության նիստում ասել է Ռոհանին:
-
08.04.2020|
22:53
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձնեմարդը ծաղկած այգիների տակ։ Սա իսկական աղետ էր իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար(։ Արցախ 08․04․2020»
-
08.04.2020|
16:57
Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին ունի թոքերի արհեստական օդափոխման 10 վերականգնված սարքեր, որոնք պատրաստ է տրամադրել Առողջապահության նախարարությանը՝ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
-
08.04.2020|
16:55
«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հայտարել է. «Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրը հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում և հրապարակումներում «Տարոն- Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին․
-
08.04.2020|
16:55
ԱՄՆ ֆոնդային բորսաների ապրիլի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Dow Jones ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 22653.86 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 2659.41 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 7887.26 կետ:
-
08.04.2020|
16:54
Եվրոպական ֆոնդային բորսաների ապրիլի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 2.79%-ով և կազմել 10356.70 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.12%-ով և կազմել 4438.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 2.19%-ով և կազմել 5704.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 1099.76 կետ:
-
08.04.2020|
16:53
«Հրապարակը» գրել է.«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ընկերներին տեղավորելու պահը չի կորցնում։ Անգամ հիմա, երբ երկիրը կանգնած է հենց առողջապահական բնույթի լրջագույն մարտահրավերի առջև, նախարարն իրեն վստահված ոլորտը կարգավորելու փոխարեն զբաղված է մեկ անգամ արդեն ձախողված իր մտերիմներին տարբեր պատասխանատու պաշտոնների նշանակելով։