-
08.04.2020|
16:45
Հայաստանի շուրջ 290 000 քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով, Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով:
-
08.04.2020|
16:44
Ավիացիայի հարցերով վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է. «Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:
-
08.04.2020|
16:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Նա՝ ավիացիայի հարցերով խորհրդականն էր:
-
08.04.2020|
16:29
«Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին, ապրիլի 1-ին», - Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
08.04.2020|
16:25
Այսօր Փոթիի նավահանգիստ են մտել ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների ռազմանավեր Վրաստանի հետ նախատեսված համատեղ զորավարժությունը անցկացնելու համար, չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանում սահմանափակումներին:
-
08.04.2020|
16:24
Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 28-ով՝ հասնելով 881-ի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը: Ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 27-ով և այժմ 114 է: Բացասական են եղել կորոնավիրուսի 4 571 թեստերի արդյունքները:
-
08.04.2020|
16:23
Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։
-
08.04.2020|
16:21
Ապրիլի 9-ին՝ ժամը 19.00‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը։
-
08.04.2020|
14:16
Ասիայում բնակվող օգտատերերին ուղղված և 2019-ի մայիսից գործող թիրախային արշավի ընթացքում վարակի է ենթարկվել հաճախ այցելվող ավելի քան 10 կայք, որոնք կապված են կրոնի, կամավորական և բարեգործական ծրագրերի հետ։ Գրոհների նման տեսակը, որը վնասաբեր ծրագրին թույլ է տալիս սարք թափանցել կոտրված ռեսուրս այցելելուց անմիջապես հետո, կոչվում է watering hole («գրոհ ջրխումի ժամանակ»)։
-
08.04.2020|
12:31
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տապալված facebook-յան ասուլիսից հետո գործի անցավ «ծանր հրետանին»…