-
08.04.2020|
12:29
«Մինչև 1997թ. վերջը ՀՀՇ-ական վարչախմբի նախաձեռնությամբ, մասնակցությամբ, հովանավորությամբ ու լուռ համաձայնությամբ Հայաստանում տեղի են ունեցել հետևյալ համատարած կործանարար գործընթացները՝ շուկայական հարաբերություններ հաստատելու անվան տակ ներդրվեցին ծայրահեղ ազատականության գաղափարներ, որոնք զուգորդվեցին ստվերային, անօրինական, հանցավոր գործելակերպով։
-
-
08.04.2020|
12:25
Հետաքրքիր է, ի՞նչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին, ընդորում պատկերավոր բառապաշարով և ոչ ամենևին Նախագահին հարիր։
-
08.04.2020|
12:10
Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
-
08.04.2020|
11:46
Երկրները համախմբվում ու բարգավաճում են շնորհիվ վստահության, որ իրենց ինստիտուտները կարող են կանխատեսել աղետները, վերացնել հետևանքները և վերականգնել կայունությունը: Երբ ավարտվի COVID-19 պանդեմիան, շատ երկրների ինստիտուտներ կընկալվեն իբրև ձախողված: Այդ եզրակացությունը օբյեկտիվորեն արդար կլինի, թե ոչ, նշանակություն չունի:
-
08.04.2020|
11:42
Ապրիլի 8-ի գիշերը կլինի 2020-ի գլխավոր գերլուսինը՝ Լուսնի սկավառակը կթվա ավելի մեծ ու մոտ, քան սովորաբար: Ի՞նչ է վարդագույն գերլուսինը ու ինչու՞ է այդպես կոչվում: Գերլուսինը լիալուսինն է, որ համընկնում է Լուսնի՜ իր ուղեծրի ամենամոտ կետով Երկրի կողքից անցնելուն:
-
08.04.2020|
00:03
Մասնագիտությամբ ինժեներ, ռադիոտեխնիկ Արթուր Շահինյանն այս օրերին իր մի քանի ընկերների հետ ստեղծել է թոքերի արհեստական շնչառության սարք: Այն, իհարկե, բազմաֆունկցիոնալ չէ, սակայն կատարում է հիմնական և առաջին անհրաժեշտության գործառույթը, այն է օդի մատակարարում:
-
08.04.2020|
00:02
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որ նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նախագահ Արմեն Սարգսյանը Բորիս Ջոնսոնին մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում:
-
08.04.2020|
00:01
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, վարակակիրների թիվն ավելացել է 2089-ով՝ դառնալով 62589՝
տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
-
08.04.2020|
00:00
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են օգտագործել Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի շենքը՝ կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման բժշկական կենտրոն կազմակերպելու և բժշկական խորհրդատվություններ անցկացնելու համար՝ հայտնում է Franceinfo ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Եվրոպական հարցերով և արտաքին գործերի պետքարտուղարի Ամելի դե Մոնշալենի հայտարարությունը: