-
07.04.2020|
23:59
Իսրայելի առողջապահության նախարարությունը պարտադրել է քաղաքացիներին տանից դուրս դիմակ կրել՝ գրում է Israelinfo-ն։ Ապրիլի 12-ից մարդիկ տանից դուրս գտնվելիս պետք է քիթն ու բերանը ծածկող դիմակ կրեն։ Թույլատրվում են ինչպես բժշկական, այնպես էլ ինքնաշեն դիմակներ, որոնք պատրաստվել են նախարարության խորհրդով։ Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 9 000, մահացել՝ 60 մարդ։
-
07.04.2020|
23:59
Թուրինի «Յուվենթուսը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին հաղթահարելու համար կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները։
-
07.04.2020|
23:58
Միացյալ Թագավորության առողջապահության և սոցիալական խնամքի վարչությունը հայտնել է կորոնավիրուսի տարածման և հիվանդությունից մահացության վերջին տվյալները՝ 1 օրում Մեծ Բրիտանիայում 786 մարդ է մահացել՝ համաճարակի բռնկման սկզբից ի վեր մահացության ցուցանիշը հասցնելով 6159-ի:
-
07.04.2020|
23:57
Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առավելագույնս կապահովենք քաղաքացիների անվտանգությունը՝ մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Արցախում կորոնավիրուսի հաստատման դեպքից հետո ընտրությունները հետաձգելու որոշում կայացվի։
-
07.04.2020|
23:56
Մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց կարողությունը երկու ամսում կրճատվել է 13 տոկոսով կամ ընդհանուր առմամբ 408 մլրդ դոլարով, ինչը պայմանավորված է COVID-19 կորոնավիրուսի համավարակով:
-
07.04.2020|
23:49
Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկն՝ ըստ «Ֆորբսի» ամենահարուստ մարդկանց 34-րդ ամենամյա վարկանշային աղյուսակի:
-
07.04.2020|
23:48
2020-ի ապրիլի 7-ին անցկացվել է ԱՀ ԿԸՀ հերթական նիստը` Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր 6 հարց:
-
07.04.2020|
23:46
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որ վարակվել է կորոնավիրուսով: Պուտինը մաղթել է արագ ապաքինում: Հեռագրի տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում: «Հարգելի պարոն վարչապետ, ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ աջակցությունը ձեզ համար այս ծանր պահին», - ասել է Պուտինը:
-
07.04.2020|
23:45
Իտալիայում տնտեսության «շարժիչն» անջատվել է մի քանի շաբաթ առաջ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, սակայն շուտով կրկին պետք է գործի դնել։
-
07.04.2020|
23:44
Ճապոնական ավտոարտադրող «Toyota Motor»-ը պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսում, հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: