-
07.04.2020|
15:39
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն մարտի 31-ին հրապարակված հայտարարության, վարկառուները (համավարկառուները) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար սահմանված դիմումները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում, պետք է ներկայացնեն նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի համար վճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (եթե դրանք չեն ներկայացվելու վերջիններիս կողմից)՝ hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։
-
07.04.2020|
15:36
Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք միշտ և հատկապես այս դժվարին օրերին զօր ու գիշեր, բժշկական օգնության հետ մեկտեղ հարազատի հոգատարություն ու խնամք են ցուցաբերում բուժհաստատություններում գտնվող հիվանդների հանդեպ։
-
07.04.2020|
15:34
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ է հղել՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։
-
07.04.2020|
15:34
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինային թոքաբորբի պատճառով արհեստական կոմայի մեջ են գցել՝ հայտնում է Московский комсомолец-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
-
07.04.2020|
15:32
Վրաստանում նախատեսում են 60-ից բարձր քաղաքացիներին պատվաստել պնևմակոկային պատվաստանյութով: Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն ասել է, որ մասնագետները հետազոտել են այն հիմնական հիվանդությունները, որոնք պատճառով տարածված է մահացությունը:
-
07.04.2020|
15:31
Չինաստանը Բրազիլիայից բացատրություն է պահանջել կրթության նախարար Աբրահամ Վայնտրաուբի արտահայտության համար, որ կորոնավիրուսի համավարակը Պեկինի «համաշխարհային տիրապետության ծրագրի մի մասն է», գրում է The Guardian-ը։
-
07.04.2020|
15:30
Ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։
-
07.04.2020|
15:29
Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի ավագանու անդամ Սելին Դողանի խոսքով` կորոնավիրուսի տարածումը իսկական մարտահրավեր էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Թուրքիայի համար: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այնտեղ իրավիճակը գնալով վատանում է:
-
07.04.2020|
15:28
«Հրապարակը» գրել է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աշխարհը դեռ շոշափելի արդյունքներ չի արձանագրում, իսկ համավարակի ճիրաններում հայտնված երկրների տնտեսություններն աչքի առաջ փլուզվում են։ Կործանվում է հարյուրամյակների ընթացքում ստեղծված համաշխարհային էկոնոմիկան։
-
07.04.2020|
15:26
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխվելուց հետո, համաշխարհային առաջնորդներն իրենց լավագույն բարեմաղթանքներն են հղել վարչապետին, նրա ընտանիքին և բրիտանացի ժողովրդին, գրում է The Guardian-ը։