-
06.04.2020|
23:35
...թե իշխանական թիմում անգամ խոր զարմանքով իրար են նայում։ Ինչու՞։ Որովհետև չեն հասկանում` այս ծանր օրերին, երբ հայկական քաղավիացիայի մասին գրեթե «պատմական» որոշումներ են կայացվում։
-
06.04.2020|
20:50
Արցախի Հանրապետությունը պատրաստ է ձեռնարկելու ինքնապաշտպանության անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջազգային իրավունքի նորմերի և, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն՝ Ադրբեջանի կողմից ապրիլի 5-ին հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ-ն:
-
06.04.2020|
20:49
Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
06.04.2020|
20:48
Ես կխնդրեի որ այսպես ապոկալիպտիկ պնդումներ չանենք, որովհետև դա միշտ լավ չէ և ուզում եմ արձանագրել այն մարտահրավերները, որոնց դիմագրավել ենք այս ճգնաժամի ընթացքում՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերոում պատասխանելով քաղաքացիներից մեկի՝ գների աճի վերաբերյալ հարցին:
-
06.04.2020|
20:48
Այս խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցում է նախորդ գումարման խորհրդարաներին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատեր Էդգար Հարությունյանի հարցին, թե վարչապետը չի՞ կարծում, որ իր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը հասցրել է հիասթափվել:
-
06.04.2020|
20:45
Տնտեսության զարգացման մեր ռազմավարությունն այն է, որ ՀՀ-ն պետք է լինի պատրաստի արտադրանք, այլ ոչ թե հումք մատակարարող երկիր, դա ցանկացած երկրի զարգացան կարևոր գրավական է՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսից հետո ՀՀ տնտեսության զարգացման տեսլականին:
-
06.04.2020|
20:44
Իսկապես, այս շրջանում մեր ուսուցիչները ֆանստաստիկ աշխատանք են անում, վերջին մեկ ու կես տարում անընդնհատ քննարկում էինք ՀՀ-ում հեռավար կրթության զարգացումը, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին ի պատախան, որ այս օրերին ուսուցիչներն աշխատում են գերլարված, պարգևավճարներ կտրվեն նրանց կամ աշխատվարձը կբարձրաացվի:
-
06.04.2020|
20:43
«Red Wings» ավիաընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են գալիս Ռուսաստանում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 222 քաղաքացիներ, հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
-
06.04.2020|
20:39
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:
-
06.04.2020|
20:38
Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ Մայր Աթոռը տեղեկացնում է, որ իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության՝ Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: