-
06.04.2020|
14:21
ԱՄՆ-ում 1,147 մարդ է մահացել կորոնավիրուսից մեկ օրում, իսկ 25,544 հոգի վարակվել է: CNN- ի փոխանցմամբ ՝ Ջոնս Հոփկինսի համալսարանի գնահատականով ՝ ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19 և 9 643 մահվան դեպք, առնվազն 337 620 մարդ վարակված է:
-
06.04.2020|
14:19
Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայունից» «բացասականի» և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում:
-
06.04.2020|
14:18
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, 10 օր առաջ կորոնավիրուս հաստատվելուց հետո՝ թեստավորում անցնելու համար տեղափոխվել է հիվանդանոց, գրում է BBC-ն։ Ուրբաթ 55-ամյա Ջոնսոնը հայտարարել էր, որ շարունակում է ջերմել, ուստի պետք է շարունակի ինքնամեկուսացումը:
-
06.04.2020|
14:17
Այսօր մեկուսացման 20-րդ օրն է Ֆրանսիայում, և կարող է երկարաձգվել նախապես հայտարարված ժամկետից` ապրիլի 15-ից հետո: Կորոնավիրուսի զոհերի թիվը շարունակում է աճել: Ըստ պաշտոնական տվյալների` մահացածների թիվը մարտի 1-ից 7 560 է, ապաքինվել է 15 հազար 438 մարդ:
-
06.04.2020|
14:16
Եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսի հետևանքով մահերի թվի աճի տեմպերի դանդաղումը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները նպաստել են ասիական ֆոնդային շուկայում այսօր նկատվող որոշակի աճին:
-
06.04.2020|
14:15
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ընդամենը 11-ով՝ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել», - փոխանցեց վարչապետը:
-
06.04.2020|
14:12
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1 300000-ին, մահվան դեպքերինը՝ 70 000, հիվանդությունից բուժվել է 265 000 մարդ:
-
06.04.2020|
12:32
COVID-19-ի պանդեմիայի պայմաններում Գերմանիան օրինակելի է եվրոպական երկրների մեջ: Ինչպե՞ս է Գերմանիային հաջողվում վերահսկել աննախադեպ սանիտարական ճգնաժամը, երբ երկրում կարանտինը մասնակի է:
-
06.04.2020|
12:29
Թագուհի Ելիզավետա Երկրորդը կիրակի երեկոյան ուղերձով դիմեց ազգին ու համագործակցության երկրներին՝ կարևորելով ինքնակարգապահությունը և վճռականությունը կորոնավարակի պանդեմիայի ժամանակ:
-
06.04.2020|
00:24
Որոշ ապրանքների գնաճի մասին «Իրատեսը» դեռ երկու շաբաթ առաջ էր գրել: Այսօր արդեն համատարած գնաբարձրացումը քաղաքացիները սեփական մաշկի վրա են զգում: Հին ու նոր օլիգարխները, որ մեր օրերում «դուխով» իշխանությունների կողմից «խոշոր գործարար» բարձրագույն տիտղոսն են ստացել, դանդաղ ու աննշմար քայլերով օգտվում են ստեղծված իրավիճակից ու մարդկանցից հետ բերում այն գումարները, որ «նվիրաբերել» են իշխանամերձ տարբեր հիմնադրամների: