-
05.04.2020|
14:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
-
05.04.2020|
14:00
Թուրքիան բռնկագրավել է Իսպանիայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդների համար գնված հարյուրավոր շնչառական սարքերը, որոնց գումարը վճարել են մի շարք իսպանական համայնքներ՝ հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայան ուրբաթ երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ:
-
05.04.2020|
13:59
Կյանքը մոլորակի վրա կանգ է առել: Վերադարձը բնականոն վիճակին ավելի թանկ կնստի, քան բոլոր հետպատերազմյան ճգնաժամերի դեպքում: Վերջնական հետևանքը վիրուսը ցույց կտա ամիսներ անց, եթե ոչ՝ տարիներ, ներկա պահին Արևմուտքը կանխավճար է տալիս տնտեսության ապաքինման և վերականգնման համար, և այդ վճարը հաշվարկվում է տրիլիոն դոլարներով՝ գրում է BBC-ն՝ վերլուծելով աշխարհում տիրող իրավիճակը և կորոնավիրուսի տարածման տեմպերը:
-
05.04.2020|
13:58
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։
-
05.04.2020|
13:57
Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 52-ով՝ հասնելով 822-ի՝ հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: Բացասական են եղել 3 844 թեստերի արդյունքները: Փաստացի բուժվում է 758 քաղաքացի, ապաքինվել են 57-ը:
-
05.04.2020|
13:55
Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում՝ հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
-
05.04.2020|
11:45
Ֆրանսիայի Ազգային ժողովի 58 պատգամավորներ կոչ են արել կազմել «հասարակության տրանսֆորմացիայի ծրագիր» և նախապատրաստել երկիրը «հետկորոնավիրուսյան աշխարհին»:
-
05.04.2020|
11:42
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում նվազեցնել ՕՊԵԿ+ երկրների նավթի հանույթը օրական 10 միլիոն բարել՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գլոբալ էներգետիկ շուկաների իրավիճակին նվիրված խորհրդակցությունում: Նրա խոսքով՝ նավթի ցածր գները բացասաբար են ա
-
04.04.2020|
21:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ.
Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ:
-
04.04.2020|
21:10
«Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է հայտնաբերվել: Վարակվածը ընկերության մենեջերն է, ով զբաղվել է պատվերների գրանցմամբ: