-
02.04.2020|
22:51
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից:
-
02.04.2020|
22:50
Աշխարհում COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 000-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 49 000-ը: Ապաքինվածների թիվը 203153: Վարակվածների 95 տոկոսի հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 215 362 հաստատված դեպք կա:
-
02.04.2020|
22:49
ԱՄՆ-ն և Ռուսաստանը անցյալում ճգնաժամերի ընթացքում միմյանց հումանիտար օգնություն են ցուցաբերել, և անկասկած, կշարունակեն դա անել ապագայում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտեգուսը:
-
02.04.2020|
22:49
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել. «Արցախի իշխանություններն ընդառաջ չգնալով մեր կոչերին և անտեսելով կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգների մասին մեր զգուշացումները՝ չհետաձգեցին ընտրությունները։ Այս հարցում, թերևս, կար նաև կողմնակի շահագրգռվածություն։
-
02.04.2020|
22:46
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին վարակվել է կորոնավիրուսով՝ հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ նա Իրանի կառավարության կորոնավիրուսով վարակված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Իրանի խորհրդարանը Լարիջանիի հիվանդության մասին հայտնել է իր կայքում՝ տեղեկացնելով, որ նա բուժում է ստանում և գտնվում է կարանտինի մեջ:
-
02.04.2020|
22:45
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 2-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է մարտի 30-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում են ստացել զինվորականներ և դպրոցահասակ երեխա:
-
02.04.2020|
22:35
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից 2016-ին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին, հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից:
-
02.04.2020|
22:30
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 02.04.20թ. ժամի 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 856 մլն 253 հազար դրամ: Մուտքերի ընդհանուր քանակը` 3239:
-
02.04.2020|
22:25
Եվրահանձնաժողովը մտադիր է 100 միլիարդ եվրո ուղղել կորոնավիրուսային համաճարակի ֆոնին աշխատատեղերը պահպանելու համար կարճաժամկետ սխեմայի ֆինանսավորմանը, հայտնում է «Dow Jones»-ը՝ հղում անելով ԵՀ ներքին փաստաթղթին:
-
02.04.2020|
22:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: