-
02.04.2020|
22:22
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ և ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում:
-
02.04.2020|
22:21
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ժողովրդին՝ տեղեկացնելու, որ ոչ աշխատանքային ռեժիմը կերկարաձգվի մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձերի պահպանումով: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 3 500, 771-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում:
-
02.04.2020|
22:20
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիքով, սպառողների համար հուլիսի 1-ից գազի գինը բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիայի» հայտը անպատեհ ժամանակ է արված: «Կարծում եմ, որ կորոնավիրուսի պանդեմիան պետք է ստիպեր «Գազպրոմի» մեր գործընկերներին վերանայել առաջարկ անելու ժամկետները։
-
02.04.2020|
22:18
Այսօր գրանցվեց կորոնավիրուսից մահվան 5-րդ դեպքը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով` 68-ամյա քաղաքացու մոտ եղել է հաստատված երկկողմանի թոքաբորբ, բացի այդ նա ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն:
-
02.04.2020|
21:56
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մայրաքաղաքի 10 վարչական շրջանում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
-
02.04.2020|
21:51
Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԵՄ գրասենյակը:
-
02.04.2020|
21:45
Ազգային ժողովում նրա ձայնը զրնգում է ճիշտ այնպես, ինչպես պատերազմի օրերին թնդանոթն էր համազարկ արձակում՝ թշնամուն հասկացնելով, որ մեզ երբեք էլ չի կարողանալու լռեցնել:
-
02.04.2020|
15:12
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ իր խոնարհումը բերելով 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին և աղոթելով նրանց հոգիների հանգստության համար:
-
02.04.2020|
15:11
Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսով հիվանդների առողջացման դեպքերը կավելանան։
-
02.04.2020|
15:11
Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով: Նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ: