-
02.04.2020|
15:01
Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ երկրում կան կորոնավիրուսի բերովի դեպքեր, շրջանակները պարզվում են։ «Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն... այս պահի դրությամբ ՀՀ֊ում արդեն 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով», - ասաց նա։
-
02.04.2020|
15:00
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։ Նա նշեց, որ պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը։
-
02.04.2020|
14:59
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին:
-
02.04.2020|
14:58
2019-ի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 միլիարդ դրամի չափով և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 միլիարդով կամ 16,5 տոկոսով, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
02.04.2020|
14:57
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը։
-
02.04.2020|
14:56
80 երկրներ ֆինանսական օգնություն են հայցել Արժույթի միջազգային հիմնադրամից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ ասել է հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան մամուլի ասուլիսում: ԱՄՀ-ն արդեն հաստատել է Ղրղզստանից հայցը:
-
02.04.2020|
14:54
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժը հսկելու նախագծին:
-
02.04.2020|
14:52
Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը՝ ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
02.04.2020|
14:45
«Ռուսատոմ-ադդիտիվ տեխնոլոգիաներ» ընկերությունը (ՌուսԱտ»՝ ՏՎԷԼ վառելիքային ընկերության ձեռնարկություն) պատրաստել է փորձնական տարբերակներ ու պատրաստ է տպել թոքերի արհեստական օդափոխման սարքերի 3D կափույրներ, որ կիրառվում են թոքերի արհեստական օդափոխման սարքերում։
-
02.04.2020|
14:43
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին: