-
02.04.2020|
14:43
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին:
-
02.04.2020|
14:42
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Աբխազիայից և Հարավային Օսիայից 37 մարդ է եկել՝ բուժօգնություն ստանալու նպատակով, սակայն մանրամասներ նախընտրել է չհրապարակել:
-
02.04.2020|
14:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
-
02.04.2020|
14:39
Աշխարհում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է մեկ միլիոնին, 47000 մարդ արդեն դարձել է համաճարակի զոհ, բուժվածների թիվը մոտենում է 200 000-ին: Իտալիայում մահացությունը չի նվազում` վերջին օրը մահացել է 727 մարդ, զոհերի ընդհանուր թիվը՝ 13 000: Մեծ Բրիտանիայում գրանցվել է մահացության ռեկորդային աճ՝ վերջին մեկ օրում 563 մարդ է մահացել: 1945 թվականից ի վեր առաջին անգամ Ուիմբլդոնի թենիսի մրցաշարը չեղարկվել է:
-
02.04.2020|
14:38
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի համապետական ընտրությունների կապակցությամբ. ՙՀամաշխարհային այս բարդ ժամանակահատվածում անցկացված ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու՚, ասված է ուղերձում:
-
02.04.2020|
14:36
Կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է 92-ով՝ այսօր ժամը 11-ի դրությամբ հասնելով 663-ի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը: Հիվանդությունից բուժվածների թիվը 33 է: Բացասական են եղել 2 940 թեստերի արդյունքները:
-
02.04.2020|
11:06
Կորոնավիրուսի պանդեմիան ոչ միայն տագնապի, այլև փրկիչ ծիծաղի առիթ է: Մակարոնի ու զուգարանի թղթերի աժիոտաժը, ինքնամեկուսացումն ու նրա հետևանքները ժողովրդական կատակների են ծնունդ տվել:
-
02.04.2020|
11:03
Երկու շաբաթ Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի տարածման «առաջատարն էր», հիմա լուծում է հարցը՝ մենք դեռ այնտե՞ղ ենք: Բոլորը տագնապով սպասում են համաճարակի պիկին, որից հետո վարակվածների թիվը պետք է պակասի մարտի 11-ին սահմանված կարանտինի ազդեցությամբ: Իտալացիները պետք է համբերատար լինեն իրենց դժբախտությունների մեջ՝ Le Figaro-ում գրում է Վալերի Սեգոնը:
-
01.04.2020|
22:32
Մեր հարազատների հիշատակը միշտ մեր սրտում է, տանը վառած մի մոմը, խունկի մի քանի բուռը թող այս անգամ լինեն ապրիլյան պատերազմի մեր տղերքին երախտապարտ լինելու ու սիրելու մեր նշանը:
-
01.04.2020|
22:31
Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը՝ հայտարարել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան: